Հոկտեմբերի 29-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 767 | 21:00 | |
Հոկտեմբերի 29-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է: Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:55-ը, տեղեկատվություն կուտակելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է սովորելու, խոհանոցում աշխատելու, տան ու տնտեսության համար իրեր պատրաստելու կամ գնելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր են, բայց այսօր լավ կազդեն դեղերը: Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 16:55-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Ինքնակատարելագործման նոր փուլ մտնելու ժամանակն է: Ցանկացած կարևոր գործի սկիզբ լավ է տեղափոխել լուսնային 14-րդ օրվան: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից ու մնացորդներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ: Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Այսօր կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել: Կարող եք գործարքներ կնքել: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կտրուկ վերջ տալ մարդկանց հետ կապերին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների, թվերի հետ, որոնք ինֆորմացիա կպարունակեն: Լավ նշան կլինեն նաև առավոտյան բերանում քաղցր համ զգալն ու փայլուն առարկաներ գտնելը: Վատ նշաններ կլինեն թաց, քամոտ եղանակը, կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնն ու սպիտակը: Օրվա թվերն են՝ 33, 128, 1024, 13, 5, 55, 555: Ուտելու հարցում չափավոր եղեք: Չի կարելի միս ուտել: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացիա կպարունակեն: |
|