ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 28-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1240 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 28-ը կիսում են լուսնային 29-րդ, 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:38-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած կանխատեսում սուտ կլինի: Անկումների ու աղետների օր է: Բարենպաստ է պատասխանատու լինելը, ձանձրույթի ու տագնապի դեմ պայքարելը, հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Քնելուց առաջ լավ է ջրով մաքրել օրգանիզմը: Կարող եք մի քանի րոպեով սառը ջրի մեջ պահել ոտքերը:

Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 06:38-ից ու ձգվում մինչև 07:21-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանը, զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերը մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր մի նախաձեռնեք, միայն պլանավորեք դրանք: Խորհուրդ է տրվում հանգստանալ, լինել ընդհանուր հոսանքի մեջ: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերն ու արարքները սխալ գնահատելը նշանակալի կորուստների պատճառ կդառնա:

Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 07:21-ից ու շարունակվում մինչև 24:00-ն, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:


Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում թուլանալ, տրվել ընդհանուր հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում շատ ժամանակ անցկացնել փողոցում, տրվել ձանձրույթին, շատ համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշան կլինի անձրևի տակ ընկնելը, մանր մետաղադրամներ գտնելը: Օրվա գույներն են արծաթագույնն ու մուգ կապույտը, ներդաշնակ չեն լինի դեղինի երանգները: Օրվա թվերն են՝ 32 և 71: Նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական ծագման կերակուրներին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես՝ արևածագից առաջ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1240 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5