Հոկտեմբերի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 578 | 21:00 | |
Հոկտեմբերի 27-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է: Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:54-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Ակտիվ, ստեղծագործ օր է, համար է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելը: Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 20:54-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ և արխիվային աշխատանքներով զբաղվելը: Առատաձեռն եղեք, գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում: Այսօր կարող եք շատ ուտել: Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա ուրախ օր է, կապված է գրագիտության, ընթերցանության, գիտության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, կարգի բերել տունը, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաների խնդրանքն ու ինչ-որ բան ծրագրել: Ցանկացած անակնկալ լավ նշան կլինի: Լավ նշաններ կլինեն նաև արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը, թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գինի խմել: Օրվա երազները չեն մեկնվում: |
|