Հոկտեմբերի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 808 | 21:00 | |
Հոկտեմբերի 27-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է: Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:34-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել կամ նախաձեռնել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Այսօր ցանկացած գործ անելիս ուշադիր ու զգույշ է պետք լինել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելն ու միջատներ սպանելը: Խուսափեք անծանոթ գործունեությամբ զբաղվելուց: Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 16:34-ից, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, հայհոյելն ու լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, շատ ջուր ու հյութեր խմեք: Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Ուրախ օր է: Այն կապված է գրագիտության, ընթերցանության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև, արագ անել, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաների խնդրանքները կամ ինչ-որ բան ծրագրել: Լավ նշաններ կլինեն անակնկալները, արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը, թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր խմել: |
|