Հոկտեմբերի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 815 | 21:00 | |
Հոկտեմբերի 25-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է: Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:07-ը, վատ նշաններին ուշադիր է պետք լինել, ամեն քայլը լավ մտածել ու գնահատել: Այսօր շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու և ճամփորդությունների համար: Խորհուրդ է տրվում պասիվությունը, ինքնավերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Անհարմար ժամանակ է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունը, ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է, նրա հետևանքները սարսափելի կլինեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կարող են սրվել ֆոբիաները: Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 16:07-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր անել, գնումներ կատարել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Խորհուրդ չի տրվում սոված մնալ: Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա ստեղծագործ պոտենցիալը բացահայտելու, նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Ազատվեք հնից ու անպիտանից: Խորհուրդ չի տրվում անզգույշ լինել հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ: Լավ նշան կլինի դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշան կլինի, եթե կրակը մարի, հրդեհներ, այրվածքներ, ծուխ ու մոխիր լինի: Օրվա գույնը շագայանակագույնն է: Վատ կլինի կապույտը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող ուտեստներին: Երազները կշիռ կունենան, եթե երազում մեծ քանակությամբ մարդկանց տեսնեք: Այսօր լավ է ուրախ արթնանաք և առույգ լինեք: |
|