Հոկտեմբերի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 598 | 21:00 | |
Հոկտեմբերի 24-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է: Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:40-ը, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ փորձում են շեղել ճիշտ ճանապարհից: Խորհուրդ է տրվում իրատես լինել, հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելը, շատ ծխելը, ծրագրելը, մարդկանց և երևույթները պիտակավորելը: Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 18:40-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, մտքի մթագնման տեսանկյուններից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Զգույշ պետք է լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար: Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների ու երիտասարդացման, կերպափոխության, մտքի փայլատակման օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների, արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն երկնքի ու էլեկտրականության հետ: Վատ նշան կլինի անազատության, կախվածության զգացումը: Հագուստի մեջ խուսափեք խամրած գույներից, որոնք դեպի իրենց կձգեն բացասականը: Նախապատվությունը տվեք հյութեղ գույների համադրությանը: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Սննդի հարցում նախապատվությունը տվեք բազմազան ուտեստներին, կարող եք նոր բան փորձել: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն և եթե դրանք տեսնեք առավոտյան մոտ: |
|