ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 656 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 24-ը կիսում են լուսնային 8-րդ և 9-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:47-ը, կերպափոխությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք աղիների ու ստամոքսի մաքրում անել:

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 15:47-ից, վատ նշաններին ուշադիր է պետք լինել, ամեն քայլը լավ մտածել ու գնահատել: Այսօր շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու և ճամփորդությունների համար: Խորհուրդ է տրվում պասիվությունը, ինքնավերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Անհարմար ժամանակ է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունը, ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է, նրա հետևանքները սարսափելի կլինեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կարող են սրվել ֆոբիաները:


Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների, կերպափոխության օր է: Հյուրասեր եղեք, նոր ծանոթություններ հաստատեք, բանավոր համաձայնություններ կնքեք, օպերացիաներ իրականացրեք: Օրը լավն է կարճատև ուղևորությունների ու արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Բարի նշանները կապված կլինեն երկնքի հետ: Վատ նշաններ կլինեն սեփական անազատության զգացումը: Խուսափեք մռայլ գույներից, դրանք իրենց կձգեն բացասականը: Լավը կլինեն հյութեղ գույների համադրությունը: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Նախապատվությունը տվեք բազմազան կերակուրներին, նոր բան փորձեք: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն և եթե դրանք տեսնեք առավոտյան կողմ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 656 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3