Հոկտեմբերի 23-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1252 | 21:00 | |
Հոկտեմբերի 23-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 23:29-ից՝ Կույսի: Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:54-ը, ընտրության, եզրահանգումներ անելու օր է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրը պետք է օգտագործել առողջությունն ամրապնդելու համար: Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 00:54-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է ներհայեցողությամբ զբաղվելը, հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամտության ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է, իսկ 21:19-ից՝ Կարիճի: Սա ավանդույթներն ամրապնդելու, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել, ուրախանալ, մաքրել տունը միջատներից ու կեղտից, հնարավորինս քիչ հագուստ կրել: Օրը կարող եք նաև տանից դուրս անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն պտուղների ու բույսերի հետ: Լավ նշաններ կլինեն նաև տաք ջուրը, վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնը, դեղինն ու սպիտակը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Կաթ ու հյութեր խմեք: Կարելի է նաև գինի խմել: Բարի կլինեն ու կշիռ կունենան բույսերի ու պտուղների հետ կապված երազները: |
|