Հոկտեմբերի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 645 | 21:00 | |
Հոկտեմբերի 23-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 10:57-ից՝ Երկվորյակի: Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:17-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 18:17-ից, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ փորձում են շեղել ճիշտ ճանապարհից: Խորհուրդ է տրվում իրատես լինել, հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելը, շատ ծխելը, ծրագրելը, մարդկանց և երևույթները պիտակավորելը: Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է, իսկ 07:51-ից՝ Կարիճի: Ավանդույթներն ամրապնդելու, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում բույսեր տնկել, ուրախանալ, ստեղծագործել, մաքրել տունը, քիչ հագուստ կրել, պահպանել ներքին ջերմությունը: Օրը կարող եք տանից դուր անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն բույսերի ու պտուղների հետ՝ ծառից ընկած մրգերը, տերևները, ինչպես նաև տաք ջուրը, վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու բաց դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Կաթ, հյութեր, գինի խմեք: Կշիռ կունենան բույսերի ու պտուղների հետ կապված երազները: |
|