Հոկտեմբերի 21-ին Անգլիայում նշում են Խնձորի տոնը
| |
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 777 | 12:00 | |
Հոկտեմբերի 21-ին Անգլիայում անց են կացնում Խնձորի օրը: Սա ամենամյա միջոցառում է՝ նվիրված խնձորին, խնձորի այգիներին ու տեղական տեսարժան վայրերին: Խնձորի օրը Անգլիայում տոնի անցկացման շրջանակներում կարելի է խնձորի հարյուրավոր սորտեր փորձել, ընդ որում՝ այնպիսիք, որոնք սովորական խանութներում չեն վաճառվում: Տոնի ժամանակ խնձորից ուտեստներ ու խմիչքներ են առաջարկում, ցույց տալիս, թե ինչպես են դրանք պատրաստվում: Երբեմն մասնագետները խնձորը կտրելու և ձևավորելու, ինչպես նաև խնձորի ծառերի ներարկման դասընթացներ են տալիս: Նորաձև են նաև զանազան խաղերը, նետով խնձորների վրա կրակելն ու «խնձորային» պատմությունները: Խնձորի օրը ամենաերկար կեղևի մրցույթ է անցկացվում: Մասնակիցները ձեռքով կամ կեղև մաքրող գործիքով մաքրում են խնձորը, արդյունքում ում մոտ ստացված կեղևն ամենաերկարը է լինում, նա էլ հաղթում է: Իսկ աշխարհի ամենաերկար կեղևը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում: Ռեկորդի հեղինակը ամերիկուհի է, որը 11 ժամ 30 րոպեի ընթացքում խնձոր մաքրելով 52 մետր 51 սանտիմետր կեղև է ստացել: Ռեկորդը գրանցվել է 1976 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Նյու Յորքում:
Շնորհավորանքի Բացիկ 1
|
|