ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 21-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 674 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 21-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 09:43-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:35-ը, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Հատուկ ուշադրություն դարձրեք սնվելուն, կարող եք ուտել այն, ինչին բնազդորեն ձգում է, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադրություն դարձրեք աղեստամոքսային համակարգին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 13:35-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակություն են արել ամպերի միջոցով: Եթե երկինքը պարզ կամ ամբողջովին ամպերով է ծածկված եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդի լսելը: Բարենպաստ է կորած կամ գողացված իրեր գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Հիվանդացածներն արագ կառողջանան:


Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի ու թռչունների թռիչքի հետ: Վատ նշաններ կլինեն կեղտի ու փոշու մեջ կորելը: Օրվա գույներն են վարդագույնը և դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ, աչք ծակող գույները: Օրվա թվերն են՝ 24, 5, 60, 29: Նախապատվությունը տվեք շիլաներին, հատիկավորներին ու արմատապտուղներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականին մոտ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 674 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4