ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 20-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1162 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 20-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է մինչև 22:26-ը, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ ու արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք մյուսներին, փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք, ինքներդ գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապեր հաստատել էլ խորհուրդ չի տրվում: 

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 22:26-ից, արժե պայքարել վախերի դեմ: Չի կարելի անգործության մատնվել, չեն խրախուսվում նաև սիրախաղերը, սեռական կապերը: Այսօր մարդու մեջ հեշտությամբ են արթնանում վեճերի ու արկածախնդրությունների հանդեպ հակումները: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կահավորելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:


Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարելու, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, կարող եք ռիսկի դիմել: Պարտքը կատարելու ժամանակն է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել, հանգստանալ, սպասել երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ է, եթե սպասքը կոտրվի: Վատ նշան կլինի դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին, Ալկոհոլն անցանկալի է: Երազի մեջ մարտեր տեսնելը թշնամու հետ խնդիրների լուծում է նշանակում: Լավ կլինի, եթե երազում ձեզ ակտիվ տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1162 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4