Հոկտեմբերի 20-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 675 | 21:00 | |
Հոկտեմբերի 20-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 22:58-ից՝ Ցուլի: Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:38-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի: Ցանկացած կարևոր գործի սկիզբ պետք է ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, ինչպես նաև կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդությունները արագ ու հեշտ կանցնեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ: Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 17:38-ից, մարմնային գայթակղությունների օր է, պետք է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Խուսափեք խնձոր ուտելուց, նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցի ուտեստներին: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Կսրվեն ֆոբիաները: Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ և ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք ռիսկի դիմել: Պարտքը կատարելու ժամանակն է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել, հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցները կորցնելը, դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրը, վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Ալկոհոլը ցանկալի չէ: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ լուծվելու են թշնամու հետ խնդիրները: Լավ կլինի, եթե երազում ձեզ ակտիվ տեսնեք: |
|