ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 1-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 633 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 1-ը համապատասխանում է լուսնային 25-րդ օրվան: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 03:53-ից՝ Առյուծի:

Լուսնային 25-րդ օրը միայնության, կենտրոնացվածության, երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակությունը զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Կարող եք բուժական նպատակով սոված մնալ:

Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը հարմար է կապեր հաստատելու համար: Աշխատանքն ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել տան շինարարությամբ, վերանորոգմամբ ու կահավորմամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Կարող եք դեղեր ու թուրմեր պատրաստել: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես լարվել, գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով, ծառահատությամբ ու որսորդությամբ: Լավ նշաններ կլինեն պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան կամ կայծակ տեսնելը, ինքներդ ձեզ վրա հեղուկ թափելը: Վատ նշաններ կլինեն շղթայի, ժամերի, մանր-մունր իրերի կորուստը, եթե կրակ բռնկվի կամ հանգչի, լամպը վառվի: Օրվա գույներն են արծաթագույնն ու նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81, 74, 27: Մրգեր ու հյութեր շատ օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրավենիքից ու մեղրից: Չի կարելի գինի խմել: Հնարավոր են ինչպես իրական, այնպես էլ՝ խորհրդանշական երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 633 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0