ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 19-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 684 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 19-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 07:42-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:46-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ կպահի էներգիան, կասկածամիտ ու նենգ կդառնա: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու համար: Անբարենպաստ է ամուսնանալը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 10:46-ից, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ չընդունել. նախ ինչպես հարկն է ամեն ինչ մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:


Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ գործընթացներ, դատական գործեր սկսել: Խորհուրդ չի տրվում վիրահատություններ կատարել, ծախսեր անել: Աշխատանքն այսօր հարստություն ու բարեկեցություն կբերի: Վատ նշաններ կլինեն կորուստները: Օրվա գույներն են բալագույնը, մուգ կապույտը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 16, 62, 73: Կարող եք շատ ուտել, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի հետ կապված երազները կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 684 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3