ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 18-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 571 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 18-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 13:03-ից՝ Խոյի:

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:21-ը, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Վատ նշան կլինի կոտրված սպասքը, թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամտություն, մարդասիրություն դրսևորել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, վիճելն ու լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, հեղուկ՝ շատ:

Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 17:21-ից, ինֆորմացիա կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու օր է: Բարենպաստ է սովորելը, ուտելիք պատրաստելը, տան, տնտեսության համար իրեր գնելը կամ պատրաստելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, եղած հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կյուրացվեն ու կաշխատեն դեղերը, կոսմետիկ միջոցները:

Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների, գիտակցելու, ընդունելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, հինը նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի ամբոխի մեջ սեփական անունը լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշ անունով կանչեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Խուսափեք ալկոհոլից: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 571 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0