ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 18-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 705 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 18-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:10-ը, ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնանալը, դատական գործընթացներ սկսելը, դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելն ու ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 09:10-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ կպահի էներգիան, կասկածամիտ ու նենգ կդառնա: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու համար: Անբարենպաստ է ամուսնանալը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:


Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, ամեն հին նոր բան նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի ամբոխում սեփական անունը լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշի անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Եթե այս գույներին հանդիպեք, համարեք, որ ճիշտ ճանապարհով եք գնում: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Լավ է, եթե այս համարներին հանդիպեք տան, հեռախոսի, մեքենաների համարների տեսքով: Խուսափեք ալկոհոլից: Երազները կշիռ կունենա ու բարի կլինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 705 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1