Հոկտեմբերի 15-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 877 | 21:00 | |
Հոկտեմբերի 15-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 08:53-ից՝ Կշեռքի: Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:24-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ կուտակելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը: Բարենպաստ են նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները: Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 04:24-ից, բարձրագույն ճշմարտությունների հասնելու, նվերների, բացահայտումների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, իրեր գնելը, օգտակար բույսեր տնկելը, բարի մտքեր տարածելը: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու մի նայեք վառ լույսին: Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Գաղտնիքների բացահայտման օր է: Հումորն այսօր կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում կարել, նորոգել, հագուստ գնել ու հագնել, մազերը կտրել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, սովորել, կարդալ: Մայրամուտից հետո կարող եք հյուրասիրություն կազմակերպել: Խորհուրդ չի տրվում չարաշահել օծանելիքն ու դիմահարդարման միջոցները: Լավ նշան կլինի, եթե լսեք ձեր անունը: Լավ նշաններ կլինեն նաև կրկնվող երաժշտություն լսելը, կաշվից իրեր, գումար գտնելը: Մեջքին փչող քամին պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռված հագուստն ու կոշիկները: Օրվա գույներն են բաց յասամանագույնը, ոսկեգույնը, դեղինը: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք: |
|