ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1115 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 14-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 20:23-ից՝ Ցուլի:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է մինչև 19:20-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունն ու ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ապագա գործերի համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ, օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ: Այսօր պետք է չափավոր լինել: Անբարենպաստ է վիճելը, չարանալը, ագրեսիա ու նախանձ դրսևորելը: Խուսափեք կենդանական սնունդ ու սնկեր օգտագործելուց:

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 19:20-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Անվերահսկելի էներգիան իր մեջ տհաճ անակնկալներ կարող է պարունակել: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, զվարճանալը: Անբարենպաստ է ձանձրալի գործով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:


Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևել ձեզ, չտրվել գայթակղություններին: Այսօր ծանրության ու աղտոտության զգացումը նորմալ երևույթ կլինի: Մաքրեք շուրջը և ձեր ներսը: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը: Սեռական կապերն էլ անբարենպաստ են: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելն ու ձեր անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրված աստիճանները, հատակն ու պատռված կոշիկը: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Այսօր հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1115 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3