ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 14-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 825 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 14-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ի մինչև 02:52-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, բարկանում, ժամանակ են վատնում դատարկախոսության վրա: Հենց այսօր մարդը կարող է ծախսել իր ողջ պահուստային էրեգիան: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ պայուսակներով մարդու հանդիպեք, համարեք, որ կյանքում ճիշտ ճանապարհով եք գնում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:

Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 02:52-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ կուտակելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը: Բարենպաստ են նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:


Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևեք ձեզ, չտրվեք գայթակղություններին: Կեղտի ու ծանրության զգացումն այսօր նորմալ երևույթ է: Մաքրեք ձեր շուրջը, պայքարեք աղտոտության, չարի դեմ: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելն ու սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյուն, կոտրվող հատակը, աստիճանները: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Այսօր հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 825 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3