Հոկտեմբերի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 705 | 21:00 | |
Հոկտեմբերի 13-ը կիսում են լուսնային 7-րդ և 8-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 23:47-ից՝ Ջրհոսի: Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:58-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը և ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, ափսեներ կոտրելը, հավի միս ու ձու ուտելը: Ուշադիր է պետք լինել թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար: Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 15:58-ից, կերպափոխությունների, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը, լվանալը: Կարող եք սոված մնալ, ստամոքսի և աղիների մաքրում անել: Կարող եք դեղեր պատրաստել: Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Անկանխատեսելի օր է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոններին, լինել մարդկանց մեջ, հետևել աշխարհին: Լավ է նայել ընկնող աստղերին ու երազանք պահել: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք, ֆիզիկական աշխատանք արեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Նախապատվությունը տվեք թեթև, բազմազան, ջրիկ ու ոչ քաղցր կերակուրներին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան, եթե դրանք տեսնեք բաց երկնքի տակ: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը: |
|