ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 857 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 13-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 07:55-ից՝ Կույսի:

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:22-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Խորհուրդ է տրվում ձգտել դեպի հանգստությունն ու ներդաշնակությունը: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, ճամփորդել, մոռանալ խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին:

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 01:22-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, բարկանում, ժամանակ են վատնում դատարկախոսության վրա: Հենց այսօր մարդը կարող է ծախսել իր ողջ պահուստային էրեգիան: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ պայուսակներով մարդու հանդիպեք, համարեք, որ կյանքում ճիշտ ճանապարհով եք գնում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:


Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոններին, լինել մարդկանց մեջ, հետևել աշխարհին: Նայեք ընկնող աստղերին ու երազանք պահեք: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք, ֆիզիկական վարժություններով զբաղվեք: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական են: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Նախապատվությունը տվեք թեթև ու բազմազան կերակուրներին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան, եթե դրանք տեսնեք բաց երկնքի տակ: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 857 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2