ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 610 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 12-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:10-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը ամբողջությամբ պարզ կամ ամբողջովին ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է գողացված կամ կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Օրվա հիվանդներն արագ կառողջանան: Օրը լավն է երիտասարդացնող պրոցեդուրաների համար:

Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 15:10-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը և ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, ափսեներ կոտրելը, հավի միս ու ձու ուտելը: Ուշադիր է պետք լինել թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար:

Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին, մարդկանց օգնելուն: Եկամուտների, մեծ գնումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին, հոգ տանել ունեցվածքի մասին, ֆինանսական փաստաթղթեր ձևակերպել, աշխատել հողի ու քարի հետ: Բարենպաստ են մաշկի մաքրումը, ատամների բուժումը: Լավ է նվերներ անեք: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը: Մազեր կտրելը վատ նշան կլինի նաև երազում: Լավ նշանները կապված կլինեն գումարի և արժեքավոր զարդերի հետ. դրանք գտելը, ստանալը, նվիրելն ու տեսնելը: Օրվա բարի նշանը լիքը դույլերն են: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Ամեն ինչ կարող եք ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 610 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0