Լուսնային

Հոկտեմբերի 11-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 11-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 11-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է մինչև 18:40-ը, ինֆորմացիա կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, կոնսուլտացիայի դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է ուտեստներ պատրաստելու, սովորելու, գնումներ անելու, տնտեսության համար իրեր պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր նախաձեռնելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց հրաշալի կաշխատեն դեղերը:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 18:40-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Ինքնակատարելագործման փուլեր սկսելու օր է: Ցանկացած կարևոր գործի մեկնարկ լավ է տեղափոխել լուսնային 14-րդ օրվան: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Այսօր կարող են կուտակվել տխրությունն ու մելանխոլիան. չմոռանաք դրա մասին: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու կարևոր գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիք օգտագործելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:


Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, բարության, նվիրվածության հետ: Երեխաներին պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում անընդհատ շփվել ջրի հետ, լինել տանը, երեխաների հետ, հաշտվել, չխուսափել սիրո դրսևորումներից: Սա պարտքերը մարելու, ներելու օր է: Կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում նոր գործեր սկսել, համառել: Բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Վատ նշաններ կլինեն վերադառնալն ու հատակից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 27, 75, 34: Նախապատվությունը տվեք հյութերին, մեղրին, կարագով շիլաներին: Խուսափեք կենդանական սննդից: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ են ու արագ կիրականան, եթե վառ են:


Похожие новости

    Комменатрии к новости

    Loading...
    loading...

    Միացեք

    Բոլոր իրավունքները պաշտպանված են.

    Журналисты

    Մեջբերում

    Ամեն ինչ աստղագուշակի և երազների մասին...Հիշեք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում...Կայքում կարող եք տեղեկանալ հետաքրքիր պատմությունների և այլ ժամանցային նյութերի: