ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 670 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 10-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:33-ը, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Խորհուրդ չի տրվում ծաղիկներ քաղել ու ծառեր կտրել: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 12:33-ից, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Օրը կարող եք ճանապարհին անցկացնել, օգտակար բույսեր հավաքել ու չորացնել: Այսօր ուշադրություն է պետք դարձնել սնվելուն: Կարող եք ուտել այն, ինչ ուզում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին, աղիներին, ստամոքսին:

Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Քննադատական ու բարդ օր է: Ուշադիր պիտի լինեք ինքներդ ձեզ ու շրջապատող աշխարհին: Այսօր իմունիտետը փորձության կենթարկվի. ինչքան մաքուր լինեք, այնքան հեշտ կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում տրվել պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների ու մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն խայթոցները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Օրվա լավագույն սնունդը սև հացը, կաթն ու աղն են: Երազներ լավ է ընդհանրապես չտեսնեք: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Օրվա բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 670 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0