Հետաքրքիր փաստեր երազների մասին
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2688 | 22:00 | |
Բոլոր մարդիկ էլ երազներ են տեսնում, ոմանք հիշում են դրանք, ոմանք մոռանում, ոմանք էլ կարևորում, կամ ընդհակառակը՝ անուշադրության մատնում։ Ներկայացնում է հետաքրքիր փաստեր երազների մասին։ Անվստահ մարդիկ ավելի հաճախ են երազներ տեսնում, նրանց այն երազները, որոնք կապված են ուժեղ էմոցիաների հետ, ավելի վառ են: Երազներն օգնում են որոշում կայացնել, երբ մենք երազներ ենք տեսնում, մեր ուղեղն այդ պահին կոդավորում է տեղեկատվությունը մեր կարճաժամկետ ու երկարաժամկետ հիշողությունների համար: Եթե Դուք ինչ-որ բան չեք կարողանում հիշել, պարզապես ննջեք ու մի քիչ հանգստացեք: Անհանար է խռռացնելու ժամանակ երազներ տեսնել։ Երազների ընդհանուր տևողությունը կազմում է մոտավորապես 6 տարի, իսկ քնելու վրա մարդը ծախսում է մոտավորապես քառորդ դար։ Բոլոր մարդիկ տեսնում են երազներ, սակայն տղամարդկանց և կանանց երազները տարբերվում են իրարից: Տղամարդիկ հակված են ավելի շատ տեսնել տղամարդկանց, իսկ կանայք` և´ կանանց, և´ տղամարդկանց: Երազների 90 տոկոսը մարդը մոռանում է, արթնանալուց հետո 5 րոպեի ընթացքում մենք մոռանում ենք մեր երազների կեսը, իսկ 10 րոպեից հետո` 90 տոկոսը: Մարդկանց մեծամասնությունը երազներ տեսնում է ամեն 90 րոպեն մեկ, իսկ ամենաերկարատև երազները՝ 30-45 րոպե տևողոությամբ, լինում են առավոտյան։ Կրկնվող երազները պատահական չեն, եթե նույն երազն անդադար կրկնվում է, ապա դա կապված է Ձեր կյանքում առկա ինչ-որ չլուծված խնդրի հետ, որը լուծում է պահանջում: Ծխելը թողած մարդիկ ավելի պայծառ երազներ են տեսնում։ Անքնությամբ տառապողներն ավելի լավ են հիշում իրենց երազները, այսպիսի մարդկանց երազների բովանդակությունն առավելապես սթրեսային է։ |
|