Hushak.com
HY | RU

ՀԱՎԻ ՏԱՊԱԿԱ

Խոհանոց

Ոչ շատ խոշոր հավը կամ ճուտը մաքրել, լավ լվանալ, կրծքավանդակի կողմից ուղղահայաց ճեղքել, մեջքի կողմից թեթևակի ծեծել, որպեսզի ուղղվի:

  • Թավայի մեջ կարագ կտրատել կամ յուղ լցնել, հավի վրա շաղ տալ աղ, սև պղպեղ, դնել թավայի մեջ, ծածկել կափարիչով, ծանր իր դնել վրան և թույլ կրակով տապակել:
  • 30 րոպե անցնելուց հետո ստուգել, եթե կարմրել է, շուռ տալ՝ մյուս երեսը կարմրացնելու համար: 

Մատուցել տաք վիճակում՝ ցանկացած խավարտով: