Հաշտարարի կարմա
Ստորև բերված ժամանակամիջոցներից մեկում ծնված մարդուն սպիտակ կարման հնարավորություն է տալիս հանդես գալ որպես խաղաղարար, որը պաշտպան է կանգնում երկրային և տիեզերական օրենքներին: Այդ ժամանակամիջոցներն են.
1921 թ. հոկտեմբերի 17-ից - 1922 թ. մայիսի 17-ը,
1928 թ. հոկտեմբերի 17-ից - 1929 թ. մայիսի 18-ը,
1935 թ. հոկտեմբերի 17-ից - 1936 թ. մայիսի 18-ը,
1942 թ. հոկտեմբերի 17-ից - 1943 թ. մայիսի 18-ը,
1949 թ. հոկտեմբերի 17-ից - 1950 թ. մայիսի 18-ը,
1956 թ. հոկտեմբերի 16-ից - 1957 թ. մայիսի 17-ը,
1963 թ. հոկտեմբերի 17-ից - 1964 թ. մայիսի 17-ը,
1970 թ. հոկտեմբերի 16-ից - 1971 թ. մայիսի 17-ը,
1977 թ. հոկտեմբերի 16-ից - 1978 թ. մայիսի 17-ը,
1984 թ. հոկտեմբերի 16-ից - 1985 թ. մայիսի 17-ը,
1991 թ. հոկտեմբերի 16-ից - 1992 թ. մայիսի 17-ը,
1998 թ. հոկտեմբերի 16-ից - 1999 թ. մայիսի 17-ը:
Այն մարդիկ, որոնք հասել են սպիտակ կարմայի գերագույն դրսևորման, ընդունակ են իրենց զոհաբերել հանուն աշխարհի: Հաշտարարության համար նրանց զոհաբերությունը ոչ մի պարգևատրում չի ակնկալում, քանի որ ներդաշնակության, համաչափության ու արդարության համընդհանուր սկզբունքների վերականգնումը նրանց համար հենց ամենացանկալի պարգևն է:
Միջին մակարդակով դրսևորված այսպիսի կարման մարդուն օժտում է օրենքի մարդկանց աջակցությամբ (իրավաբաններ, կադրերի բաժնի աշխատակիցներ, դատապաշտպաններ): Սա պարգևատրումն է վստահելի և հավատարիմ գործընկեր լինելու կարողության համար: Այս մարու ընտանեկան կյանքում ամեն ինչ լավ է ընթանում, ամուսինն իր վրա է վերցնում հոգսերի ու խնդիրների առյուծի բաժինը՝ դառնալով նրա պահապան հրեշտակը:
Ցածր մակարդակով դրսևորված կարման մարդուն կյանքի սկզբում տալիս է լավ գործընկեր և երջանիկ ընտանեկան կյանք, փրկում է անարդար դատապարտումից:
Լույսի աշխարհի հետ կապերն ամրացնելու համար նման մարդիկ պետք է ամենուր արդարություն տարածեն, խստորեն պահպանեն երկրային և տիեզերական օրենքները, ակտիվորեն կյանք մտցնեն ներդաշնակությունն ու գեղեցկությունը: Ընդ որում պետք է հստակորեն տեսնեն մի կողմից իրավիճակի պարզաբանման և արդարության վերականգման միջին սահմանը, մյուս կողմից՝ ինչ-որ մեկի վարքը քննադատելը: