Hushak.com
HY | RU

ՀԱՐԻՍԱ

Խոհանոց

Ճարպոտ հավը եփել, ոսկորները հեռացնել, արգանակը բաժակով չափել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել միսը, հում ձավարը (1 բաժակ հում ձավարի համար լցնել 6 բաժակ ջուր՝ հաշվի առնելով նաև արգանակը) և մարմանդ կրակով առանց խառնալու 5-6 ժամ եփել մինչև երեսին քիչ քանակությամբ ջուր մնա, ձավարն էլ եփված լինի, որից հետո 20-30 րոպե շարունակ խառնել մինչև միասեռ դառնալը: 

Մատուցել տաք վիճակում՝ յուղի կամ կարագի հետ։

Բաղադրատոմսը՝ Ամալյա Բաղդասարյանի