Համատեղելիության հորոսկոպ. «Ես և իմ փոքրիկը»
| |
Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 2360 | 20:00 | |
Աստղագիտության մեջ «Ես և իմ փոքրիկը» անվանում է կրում հետևյալ նշանների միջև փոխհարաբերությունները. Խոյ-Առյուծ Ձախ կողմում ձեր նշանն է, աջ կողմում՝ ձեր «փոքրիկի»: Ձեր 5-րդ նշանին դուք վերաբերվում եք երեխայի նման, պայմաններն այնպես են դասավորվում, որ ստիպված եք հոգ տանել նրա մասին: Միությունն այնքան էլ լավը չէ գործնական կապերի համար, քանի որ ձեր 5-րդ նշանը շահում է կապերի ու ֆինանսների պլանում, փոխարենը բացի սիրուց կամ համակրանքից ոչինչ չի տալիս: Միությունը շատ լավն է ընտանեկան ու սիրային հարաբերությունների համար, հատկապես եթե 5-րդ նշանի տեղում կինն է: Եթե 5-րդ նշանը երեխան է, ապա ծնողի հետ հարաբերությունները հարթ կլինեն, երկու կողմից սերն ու հասկացողությունն էլ ողջ կյանքում կպահպանվեն: |
|