ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Համատեղելիության հորոսկոպ. «Ես և իմ գաղտնի թշնամին»
Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 3730 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Աստղագիտության մեջ «Ես և իմ գաղտնի թշնամին» հարաբերությունները ձեր և ձեր 12-րդ նշանի միջև հարաբերություններն են, որտեղ 12-րդ նշանը ձեր «գաղտնի թշնամին» է: Խոսքը հետևյալ զույգերի մասին է:


Խոյ-Ձկներ, Ցուլ-Խոյ, Երկվորյակ-Ցուլ, Խեցգետին-Երկվորյակ, Առյուծ-Խեցգետին, Կույս-Առյուծ, Կշեռք-Կույս, Կարիճ-Կշեռք, Աղեղնավոր-Կարիճ, Այծեղջյուր-Աղեղնավոր, Ջրհոս-Այծեղջյուր, Ձկներ-Ջրհոս


Գործնական ու քաղաքական հարաբերությունների համար մեր 12-րդ նշանի հետ միությունը բարդ է: Դեռևս հին աստղագետներն են նկատել, որ 12-րդ նշանի հետ հարաբերությունները չեն կարող հարթ լինել, սա ամենատարօրինակ ու խնդրահարույց կապերից մեկն է: Նրանք մեր գաղտնի թշնամիներն են, ովքեր կարող են վստահություն շահել ու իմանալ մեր գաղտնիքները: Սովորաբար այս մարդիկ մեր մասին ավելի շատ բան գիտեն, քան մենք կուզենայինք և անհրաժեշտության դեպքում մեր գաղտնիքներն ի դերև են հանում: Բայց, որպես կանոն, մեր ու մեր 12-րդ նշանի միջև հարաբերությունները վատ չեն սկսվում: Երբեմն այս երկուսը ընկերներ են, որոնցից մեկը հետո կարող է դավաճանել մյուսին կամ անկախ իրենից բացահայտել նրա գաղտնիքը:

Սիրային հարաբերությունների տեսանկյունից մեր 12-րդ նշանն ավելի փափուկ ու մեղմ է, կարող է հոգ տանել մեր մասին ու նուրբ կապվածություն ցույց տալ: Նա լավ գիտի մեր թուլություններն ու դրանց ներողամտորեն է մոտենում: Բայց հենց նա է ղեկավարում մեզ, այլ ոչ թե մենք՝ նրան, չնայած՝ դա երբեմն այնքան էլ նկատելի չէ: Սեռական ձգողականությունը շատ ուժեղ է:

Եթե 12-րդ նշանը երեխան է, ապա ժամանակի ընթացքում պարզ է դառնում, որ նա գիտի մեր գաղտնիքները, նույնիսկ այն գաղտնիքները, որոնք իմանալն այնքան էլ ցանկալի չէ: 12-րդ նշանի տակ ծնված երեխային կառավարելը շատ դժվար է, նա, միևնույն է, իր ուզածով է վարվում:

Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 3730 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Համատեղելիություն | Վարկանիշ: 5.0/7