09:00
Գրկախառնության միջազգային օրը

Հունվարի 21-ին նշվում է Գրկախառնության միջազգային օրը (International Hug Day) 

  • Հունվարի 21-ին նշվում է ամենաարտասովոր տոներից մեկը՝ Գրկախառնության միջազգային օրը (International Hug Day): Այն հիմնվել է ԱՄՆ-ում, 1986 թվականին, այնուհետև արագորեն տարածվել ամբողջ աշխարհում:
  • Տոնի ավանդույթի համաձայն, այդ օրը կարելի է բարեկամաբար գրկել նույնիսկ անծանոթի: Չնայած տոնն այնքան էլ հին չէ, սակայն դրա հեղինակին նշելը դժվար է. հայտնի չէ, թե ով է հունվարի 21-ն այդպիսի տոն հռչակել և ինչու է ընտրվել հենց այդ օրը:
  • Համարվում է, որ տոնի նախաձեռնողներն ուսանողներն են: Այդ օրը երիտասարդ աղջիկներն ու տղաները գրկախառնվում են՝ առանց ինտիմ ենթատեքստի: Վերջին տարիներին հունվարի 21-ին նաև տարբեր ֆլեշմոբեր են անցկացվում: Շատերը հավատում են, որ ընկերական գրկախառնության ժամանակ մարդիկ հոգևոր ջերմություն են փոխանցում միմյանց:
  • Շնորհավորեք ձեր ծանոթ-բարեկամներին  համապատասխան բացիկով (հղումը՝ ամենաներքևում)։

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 464 | Ավելացրեց: armenlur | Թեգեր: 21 հունվար, Բոլոր տոները, միջազգային տոներ | Рейтинг: 0.0/0