Ղեկավարների հորոսկոպ
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3071 | 20:00 | |
Ղեկավարից է կախված աշխատավարձը, սոցիալական կարգավիճակն ու կյանքի որակը: Իսկ թե ինչպես բարձրանալ մասնագիտական սանդուղքով, իմացեք՝ կարդալով, թե ինչպիսին է ձեր ղեկավարն ըստ աստղակերպի նշանի: Այդպես կկարողանաք համապատասխանել իդեալական աշխատակցի մասին նրա պատկերացումներին, որի պաշտոնը և աշխատավարձը նա պատրաստ է հաճույքով բարձրացնել: Խոյ Ղեկավար պաշտոններում Խոյն առանձնանում է ակտիվ գործունեությամբ: Այս ղեկավարները արագ են հարմարվում անսպասելի իրավիճակներին և ուշադիր հետևում են իրենց ենթականերին՝ վերահսկելով նրանց ամեն մի քայլը: Նրանք անխոս հնազանդություն են պահանջում, բայց հակված են հոգ տանել աշխատակիցների մասին և առաջին իսկ հնարավորության դեպքում բարձրացնել վերջիններիս աշխատավարձը: Խոյ ղեկավարի մոտ մասնագիտական առաջխաղացման հասնելը բարդ չէ, բավական է միայն պարտաճանաչ կատարեք ձեր պարտականություններն ու կոնֆլիկտների մեջ չներքաշվեք (Խոյ ղեկավարը պարբերաբար կոնֆլիկտներ է հրահրում): Ցուլ Ցուլ ղեկավարները շատ պրագմատիկ են և նման են գեներալների: Հաշվենկատությունը նրանց մոտ առաջին տեղում է, նույնը նրանք ակնկալում են նաև իրենց «զինվորներից» այսինքն՝ ենթականերից: Ցուլերը նաև բծախնդիրն են և ուշադիր մանրուքներին, այնպես որ՝ նրանց մոտ դրական համբավ ունենալը հեշտ գործերից չէ: Ցուլի ղեկավարությամբ մասնագիտական աճի հասնելու համար պիտի ինչ-որ շահութաբեր գաղափարի հեղինակ դառնաք: Ընդ որում՝ այդ գաղափարը պիտի վերից վար մշակված լինի, Ցուլին պիտի մանրամասն բիզնես-նախագիծ ներկայացնեք: Իսկ չափից դուրս ինքնուրույն և ռիսկի հանդեպ սեր ունեցող աշխատակիցները Ցուլերի մոտ սովորաբար երկար չեն աշխատում: Երկվորյակ Երկվորյակները ղեկավարի դերում բավական ոչ միանշանակ են և հաճախ ոչ այնքան տրամաբանական, սպոնտան որոշումներ են ընդունում: Փոխարենը նրանք ողջունում են փոփոխությունները, արագ են արձագանքում բարդ իրավիճակներին և ենթականերին որոշումներն ընդունելու մեջ մեծ ազատություն են տալիս: Երկվորյակ ղեկավարին մոտեցում գտնելը համարյա անհնար է, բայց մի միջոց բոլոր դեպքերում կա, որը ձեզ մասնագիտական առաջընթացի հնարավորություն կտա: Այն է՝ հետաքրքիր ստեղծագործ գաղափարը, որը կհեշտացնի աշխատանքը կամ շահույթ կբերի: Խեցգետին Խեցգետինները ղեկավարի պաշտոնում բարեսրտություն ու ներողամտություն են դրսևորում իրենց աշխատակիցների հանդեպ: Նրանք սիրում են ոչ ֆորմալ շփումները և նույնիսկ պատրաստ են ներել ենթակաների փոքրիկ թերացումները: Մյուս կողմից էլ՝ Խեցգետինները շատ են կախված կողքից կարծիքներից և տանել չեն կարողանում կոպտությունը: Եթե աշխատակիցը կարողանա իրեն բարեհամբույր պահել ու պարտաճանաչ կատարի իր պարտականությունները, ապա մասնագիտական աճն ու աշխատավարձի բարձրացումը Խեցգետին ղեկավարի մոտ նրա համար ապահովված են: Առյուծ Առյուծ ղեկավարները հոգ են տանում սեփական հեղինակության մասին, շատ համառ են և հրաշալի արդյունքների են հասնում: Ղեկավար պաշտոն զբաղեցնելը Առյուծի համար շնչելու պես բնական մի բան է. չէ՞ որ նա մանկուց գիտի, որ արժանի է դրան: Ենթակաները Առյուծ ղեկավարին գնահատում են կազմակերպչական տաղանդի, գիտելիքների և մեծահոգության համար: Առյուծները գնահատում են աշխատասեր աշխատակիցներին, բայց առանց նրանց հետ անձնապես մոտ լինելու մասնագիտական առաջխաղացման հույս չունենաք: Հաճախ մասնագիտական առաջխաղացմանը կարող է օգնել նաև Առյուծ ղեկավարին քծնելն ու նրա հասցեին հաճոյախոսություննել անելը, բայց չափն անցնել էլ պետք չէ: Կույս Կույսը ղեկավարի դերում կատարելության ձգտող պրակտիկ է: Նա երբեք կանգ չի առնում ձեռք բերածի վրա, նպատակին հասնելուց անմիջապես հետո իր առաջ նոր նպատակ է դնում: Կույսին աբստրակտ գաղափարներն այնքան էլ չեն գրավում, իսկ ահա հստակ հաշվարկները, որոնք արդարացվում են գործնականում, հիացնում են նրան: Կույս ղեկավարը նկատում և առաջ է տանում այն աշխատակիցներին, որոնք կարողանում են ապացուցել իրենց լուրջ լինելն ու ընդհանուր գործի հանդեպ հետաքրքրվածությունը: Քծնանքի հանդեպ նրանք անտարբեր են, բայց չեն ներում թափթփվածությունը և աշխատանքից գլուխ պահելը: Կշեռք Կշեռք ղեկավարները կարողանում են դիտել մարդկանց ներսը, այնպես որ՝ սուտն ու կեղծավորությունը չեն հանդուրժի: Նրանք բարյացակամ են, նախընտրում են ինքնավստահ աշխատակիցներին, որոնք կարողանում են անբռնազբոս շփվել: Գնահատում են աշխատողների լավ հեղինակությունը և հոգ են տանում նաև սեփական հեղինակության մասին: Կշեռք ղեկավարները պատրաստ են օգնել իրենց աշխատակիցներին, բայց հազվադեպ են նրանց հետ մտերմանում: Սովորաբար Կշեռքները առաջ են տանում իրենց նման աշխատակիցներին: Կարիճ Կարիճները խիստ ու կամային ղեկավարներ են և միշտ հստակ դիրք են զբաղեցնում: Նրանք հավանության, հուշումների և շրջապատողների կարծիքի կարիքը չունեն: Կարիճ ղեկավարը ամենաշատը գնահատում է կոլեկտիվի համախմբվածությունը և ընտրում է մարդկանց, որոնք կարողանում են թիմում աշխատել: Կարիճ ղեկավարները աջակցում են միայն այն աշխատակիցներին, որոնք ամբողջությամբ համաձայն են իրենց կարծիքին և ֆիրման հաջողության ու բարգավաճման են տանում: Կարիճ ղեկավարի հետ կոնֆլիկտ ունենալու դեպքում մասնագիտական աճի մասին կարող եք ընդմիշտ մոռանալ: Աղեղնավոր Աղեղնավորները ղեկավարի դերում բավական անհետևողական են, արագ են մոռանում պարտությունները և ձգտում են նոր բարձունքներ գրավել: Կարող են խոցելի լինել, բայց ուրախ բնավորության շնորհիվ հաղթահարում են այդ գիծը: Աղեղնավոր ղեկավարը տանել չի կարողանում շողոքորթությունը: Փոխարենը ոչ ստանդարտ իրավիճակում արագ արձագանքի ունակ աշխատակիցը կարող է վստահության և մասնագիտական աճի հույս ունենալ: Այծեղջյուր Այծեղջյուրի նշանի տակ ծնված ղեկավարները գործնական հատկանիշների մի ողջ շարք ունեն. նրանք խիստ են, բայց անիմաստ դաժան չեն լինում, պահպանողական են, բայց ունակ են օգնել, իսկ որ ամենակարևորն է՝ շատ պատասխանատու են: Իրենց աշխատակիցների մեջ նրանք գնահատում են պարտաճանաչ լինելն ու դեպի նպատակը համաչափ շարժվելը: Ռիսկի հակված աշխատողներին նրանք կասկածամտությամբ են վերաբերվում, բայց նույնիսկ նրանց հետ, ում այնքան էլ չեն համակրում, փորձում են մասնագիտական սահմաններում նորմալ շփումներ պահպանել: Այծեղջյուրները առաջ են տանում պարտաճանաչ, կարգապահ և ոչ կոնֆլիկտային աշխատակիցներին, քանի որ տանել չեն կարողանում խարդավանքներն ու սկանդալները: Ջրհոս Ջրհոս ղեկավարները շատ աշխատունակ են, խորհուրդների կարիք չունեն և հակված են ամեն գնով հասնել իրենց նպատակներին: Նրանք շատ ինքնուրույն են ու սովոր են, որ իրենց առաջադրանքները պետք է հնարավոր բոլոր ջանքերի միջոցով ժամանակին կատարված լինեն: Ջրհոսը առաջ է տանում իրենց պարտականությունների կատարման վրա կենտրոնացած աշխատակիցներին, այնպես որ՝ նման ղեկավարի մոտ մասնագիտական առաջխաղացման կարելի է հասնել միայն համառ աշխատանքի շնորհիվ: Ձկներ Ձուկ ղեկավարներն այնքան էլ վստահ չեն իրենց ուժերին, հակված են տրամադրության տատանումների և տանել չեն կարողանում կոնֆլիկտային իրավիճակները: Նրանք սովոր են, որ աշխատանքը ծրագրված ժամկետներում առանց խափանումների կատարվի: Կարող են մեղմություն դրսևորել և աշխատակիցներին ներել փոքրիկ թերացումները: Ձկները հակված չեն մերժել խնդրանքները և առաջ են տանում սովորաբար այն աշխատողներին, որոնք, ի տարբերություն իրենց, կարողանում են արագ հարթել անակնկալ տհաճությունները: |
|