Երեխային հիմարացնող 10 իր
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 131 | 15:00 | |
1. Ծծակը մեկ տարեկանից հետո: Ծծողական համակարգի ռեֆլեքսը կապված է երեխայի ապահովության և հարմարավետության հետ: Բայց մեկ տարին բավականին ժամանակ է, որ երեխան կարգավորի իր էմոցիոնալ ռեֆլեքսները ավելի բարդ գործողությունների միջոցով: Օրինակ` նա կարող է դժգոհել և դրան ի պատասխան ստանալ քնքշական վերաբերմունք: Եթե ամեն իրավիճակում միակ փրկությունը երեխայի բերանը ծծակ դնելն է, ապա հետագայում դա կարող է սովորություն դառնալ: Հետագայում նա ամեն ինչ կարող է տանել բերանը՝ մատիտներ, գրիչ և անգամ ծխախոտ: Ծծակը երեխան նմանեցնում է մոր կրծքին, դրա պատճառով էլ ծծելիս իրեն զգում է ապահով, ինչպես մոր գրկում է: Բայց սա միշտ չէ, որ լավ է: Անընդհատ ապահովության մեջ լինելը կարող է խանգարել երեխայի զարգացմանը: 2. Տակդիրը մեկ ու կես տարեկանից հետո: Տակդիրները փրկություն են մայրիկների համար և օգնում են նրանց ազատվել տակաշորերի ծանր բեռից: Բայց պետք է նշել, որ դրանք կարող են նաև խանգարել երեխայի զարգացմանը: Տակդիրներում երեխան իրեն շատ հարմարավետ է զգում, բայց որպեսզի երախան զարգանա և սկսի հարմարվել արտաքին միջավայրին, պետք է թողնել, որ նա հոգա բնական կարիքները` առանց տակդիրի տակաշորերի մեջ: Բացի այդ մանկաբույժներն ասում են, որ եթե ուզում եք հետագայում հաղթահարել ձեր երեխայի բոլոր կապրիզներն ու ագրեսիաները, պետք է մանկուց սովորեցնել նրան նշան տալ բնական կարիքի դեպքում: 3. Քայլելուն նպաստող սարքեր: Պետք է թույլ տալ երեխային ամբողջությամբ զգալ այն տարածությունը, որտեղով նա քայլում է: Յուրաքանչյուր օրգանիզմ ունի զարգացման առանձնահատկություններ և չպետք է խոչընդոտել այս բնական գործընթացը: 4. Խոսող ինտերակտիվ խաղալիքները 2 տարեկանից հետո: Խոսքը ոչ թե երգող խաղալիքների մասին է, այլ նրանց, որոնք կարողանում են արտասանել ամբողջ նախադասություններ և պատասխանել երեխայի հարցերին: 2 տարեկան հասունության ընթացքում երեխան պետք է սովորի ոչ միայն լսել, թե ինչ է ասում զրուցակիցը, այլև պետք է հասկանա միմիկանեը, խոսակցի շարժումներն ու արտահայտած զգացմունքները: Նման խաղալիքների պատճառով երեխան սովորում է միայն մեխանիկորեն բառեր կրկնել: 5. Հեռուստացույցը բոլոր տարիքներում: Հեռուստացույցի վտանգավորության մասին չեն խոսում միայն նրանք, ովքեր ծայրահեղ զբաղված են: Պետք է հաշվի առնել, որ հեռուստացույցի հիմնկան խնդիրը ոչ թե բովանդակությունն է, այլ անընդմեջ ձայնային ֆոնի ապահովումը: Սովորելով անընդհատ ուղեկցվող ձայնին` երեխան գուցե չկարողանա գտնվել լռության պայմաններում: Սա շատ է խանգարում երեխային դասերը պատրաստելիս և դպրոցական կարգուկանոնին հետևելիս: 6. Քաղցրն առանց սահմանափակման: Քաղցը քաղցրով հագեցնելը սխալ է, որը անում են ոչ միայն երեխաները, այլև արել ենք մենք ու մեր ծնողներն էլ: Ամեն անգամ պարզապես մեկ կոնֆետ ուտելը խանգարում է երեխային նորմալ սնվել: Երբ ծնողները ասում են, որ երեխան բացի քաղցրից ոչինչ չի ուտում, պետք է հարցնել ՝ որտեղի՞ց է նա վերցնում այդ քաղցրը: 7. Էլեկտրոնային խաղերն առանց սահմանափակման: Էլեկտրոնային խաղերը երեխայի համար շատ կարևոր են, քանի որ դրանց ճիշտ ընտրությունը կարող է կարևոր խթան հանդիսանալ երեխայի զարգացման համար: Սակայն սրանց համար սահմանափակումը պարտադիր է: Անընդմեջ խաղալը կարող է ստեղծել կախվածություն: Երեխան ոչ միայն ողջ օրը կմտածի խաղի մասին, այլև խաղը կտեսնի երազում: 8. Խաղալիք-հրեշները բոլոր տարիքներում: Նման խաղալիքները պետք է արգելել բոլոր երախաներին: Երեխան պատկերացնում է այն, ինչ տեսնում է: Պատկերացնու՞մ եք՝ ինչպիսին են երեխայի պատկերացումներն ու աշխարհընկալումը, երբ նա ամեն օր տեսնում է հրեշներ: 9. Եռանիվ ինքնագնացները 3 տարեկանից հետո: Եթե երկանիվ ինքնագնացները օգնում են, որ երեխան սովորի պահպանել հավասարակշռությունը, ապա եռանիվները սովորեցնում են հենվել մեկ ոտքի վրա և այդպես էլ չկարողանալ պահպանել հավասարակշռությունը: Այդ է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս երեխային սովորեցնել օգտվել ավելի քիչ անիվներ ունեցող ինքագնացներից: 10. Ավելորդ գումարը բոլոր տարիքներում: Գումարից օգտվելը կանոնակարգելը չեն կարողանում անգամ մեծերը, էլ ուր մնաց խոսել երեխաների մասին: Որպեսզի երեխան կարողանա սահմանափակել ծախսերը նրան պետք է տալ միայն նրան անհրաժեշտ քանակությամբ գումար, ու եթե երեխան ուզում է մաստակ գնել, պետք է դրա համար տրամադրի իր նախաճաշի գումարը: Հակառակ դեպքում երեխան կսկսի անիմաստ ծախսել և գնել շատ բաներ միայն այն պատճառով, որ կարող է գնել դա: |
|