Նրանք անհաջողության են մատնվել, բայց երբեք չեն հանձնվել
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 169 | 12:00 | |
Մենք այս մարդկանց համարում ենք հաջողակ, տաղանդավոր և ուղղակի բախտավոր: Սակայն մինչև այս բարձունքներին հասնելը նրանք ծանր ձախողումներ են ունեցել, մերժումներ են ստացել, նրանց ուղղակի համարել են ոչ պիտանի իրենց աշխատանքի համար: Շատերն այս վիճակում կհանձնվեին: Բայց նրանք հավատացել են իրենց և իրենց ուժերին, ցուցաբերել են համառություն և ի վերջո հասել են ամեն ինչի: 1. Բեյոնսե Girl’s Tyme խմբի կազմում առաջին իսկ հեռուստատեսային ելույթը, որը հեռարձակվում էր ամբողջ ԱՄՆ-ում, վերջացավ կատարյալ ձախողմամբ: Հիմա Բեյոնսեն ամենահաջողակ և բարձր վարձատրվող արտիստուհիներից է, ով 20 անգամ արժանացել է «Գրեմմիի»: 2. Ուոլթ Դիսնեյ Ուոլթ Դիսնեյը հեռացվել է թերթից, որովհետև «չի ունեցել երևակայություն և լավ մտքեր»: Նրանք համարում էին, որ «Միկի Մաուսը» դատապարտված է ձախողման: 3. Ջոան Ռոուլինգ Ջոան Ռոուլինգը միայնակ մայր էր և ապրում էր նպաստով: «Հարրի Փոթերի» ձեռագրերը նրան ետ են վերադարձրել 12 անգամ: Այժմ Ռոուլինգի կարողությունը 1 մլրդ է: 4. Օփրա Ուինֆրի Օփրա Ուինֆրին հեռացվել է հեռուստատեսությունից` ծրագրի ցածր վարկանիշի համար: 7 տարի հետո եթեր դուրս եկավ նրա թոք-շոուն, որը 25 տարվա ընթացքում ցուցադրվել է 146 երկրներում: Տվյալ պահին Օփրա Ուինֆրին ունի իր սեփական հեռուստատեսային ալիքը: 5. Սթիվեն Քինգ Սթիվեն Քինգն ավելի քան 30 անգամ մերժում է ստացել «Քերիի» տպագրման համար: Բայց երբ նրան վերջապես հաջողվեց վաճառել ձեռագրի նկատմամբ իրավունքները, վեպը վաճառվեց միլիոնավոր օրինակներով և դարձավ կուլտային գիրք: Սթիվեն Քինգի գրքերը վաճառվել են 300-350 մլն օրինակով: 6. Օլիվեր Սթոուն Կուլտային ռեժիսոր և սցենարիստ Օլիվեր Սթոունը հեռացել է հանրահայտ Եյլի համալսարանից, որպեսզի գրի իր առաջին վեպը, որը մերժվել է բոլոր հրատարակիչների կողմից: 7. Սթիվեն Սփիլբերգ Սփիլբերգը 2 անգամ փորձել է ընդունվել կինոդպրոց և 2 անգամ էլ մերժվել է` «չափազանց ապաշնորհ լինելու պատճառով»: 8. The Beatles Ձայնագրման ընկերությունը հրաժարվել է նրանց հետ պայմանագիր կնքել` հայտարարելով. «Մեզ դուր չի գալիս Ձեր հնչողությունը: Կիթառահարների խմբերը դուրս են գալիս նորաձևությունից, դրա համար էլ Դուք ապագա չունեք շոու-բիզնեսում»: 9. Էլվիս Փրեսլի Առաջին իսկ ելույթն ավարտվել է ձախողմամբ: Ակումբի ղեկավարը, որտեղ երգում էր Փրեսլին, ասել է. «Դու ապագա չունես, որդիս, ավելի լավ է՝ վերադարձիր քո բեռնատարի ղեկին»: 10. Աբրահամ Լինքոլն Երիտասարդ ժամանակ Լինքոլնը գնացել է պատերազմ` կապիտանի կոչումով, և վերադարձել է՝ որպես շարքային: Դրանից հետո նա ձախողվել է որպես բիզնեսմեն: Հետո նա մտնում է քաղաքականության մեջ, բայց այստեղ էլ հաջողություններ չի ունենում: Հիմա մենք նրան գիտենք՝ որպես ԱՄՆ ամենանշանակալից նախագահներից մեկը: 11. Թոմաս Էդիսոն Ուսուցիչները կարծում էին, որ նա «չափազանց հիմար է, որ ինչ-որ բան սովորի»: Երբ լրագրողները հարցրին Էդիսոնին, թե ինչ է լինում, երբ սխալվում են հազար անգամ, նա պատասխանեց. «Ես չեմ սխալվել հազար անգամ: Ուղղակի լամպը հայտնագործություն էր, որի համար անհրաժեշտ եղավ հազար քայլ»: 12. Ֆեդերիկո Ֆելլինի Ֆելլինիի առաջին ֆիլմերը հաջողություն չունեին քննադատների և հանդիսատեսի մոտ: Նրա մասին գրում էին. «Մենք այլևս երբեք չենք լսի Ֆելլինիի մասին»: Ավելի ուշ Ֆելլինին նկարահանեց «Ճանապարհ» ֆիլմը, որն արժանացավ ավելի քան 50 մրցանակի: 13. Իգոր Ստրավինսկի «Սուրբ գարուն» բալետի պրեմիերայի ժամանակ հանդիսականները սուլեցին նրան և տապալեցին ներկայացումը: 14. Ուինսթոն Չերչիլ Տարրական դպրոցում Չերչիլը 2 անգամ մնացել է նույն դասարանում և 2 անգամ չի կարողացել ընդունվել Ակադեմիա: Նա վարչապետ դարձել է 62 տարեկանում: Ավելի ուշ նա գրել է. «Երբեք մի հանձնվեք. երբեք, երբեք, երբեք, ոչ մեծում, ոչ փոքրում, ոչ խոշորում, ոչ մանրում, երբեք մի հանձնվեք, եթե դա չի հակասում պատվին և առողջ բանականությանը: Երբեք մի ենթարկվեք ուժին, երբեք մի ենթարկվեք Ձեր հակառակորդի ակնհայտ հզորությանը»: |
|