Ձախողակի կարմա
| |
Բաժին: Կարմա | Դիտումներ: 3298 | 12:00 | |
Կան շատ մարդիկ, որոնց ազատությունը հաճախ կարող է ձախողել նրանց բոլոր ծրագրերը: Դրանք այն մարդիկ են, որոնք ծնվել են հետևյալ ժամանակամիջոցներից որևէ մեկում. 1921 թ. ապրիլի 11-ից - - 1922 թ. հունվարի 4-ը, Այս մարդկանց համար աններելի է անպատկառ լինելը, հավատը ծաղրելը և ամենաթողությունից օգտվելը, քանի որ այն շուտով կծանրացնի նրանց սև կարման: Նրանց, ում մոտ այս կարման դրսևորվում է միջին մակարդակով, ճակատագիրը զրկում է ազատ ժամանակից, ձախողում է բոլոր ծրագրերն ու զարգացման բոլոր հեռանկարները: Մանրուքներում հաղթահարելով չարը, նման մարդիկ սխալմամբ ենթադրում են, որ ամբողջովին ազատվել են չարի մանրէներից: Նրանց կյանքում ոչինչ կայուն չէ: Այս մարդիկ չպետք է երկարաժամկետ ծրագրեր կազմեն, պետք է կարողանան ամեն ինչին հասնել «կարճատև վազեվազքով», իսկ ծրագրերը պետք է վերաբերեն միայն առաջիկա երկու-երեք օրվան: Բարձրագույն մակարդակով դրսևորված կարմայի դեպքում արտահայտվում է կյանքում տեղի ունեցող իրադարձությունները վերահսկելու ունակությունը, ձեռք է բերվում չարի ուժերից պաշտպանելու մոգական կարողություն: Ազատվելով սեփական ներքին անկայունությունից՝ նման մարդն ինքնաբերաբար հայտնվում է շատ ավելի հուսալի մարդկանց միջավայրում և ավելի քիչ է տուժում խաբեբաներից ու խարդախներից: |
|