ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ձկների համատեղելիությունը
Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 13950 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Ձկներ կնոջ համատեղելիությունը

Կին Ձկներ-Տղամարդ Խոյ

  • Հարաբերությունների տեսակը՝ Հոգատարություն ու նրբություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90%

Այս միությունը քիչ հավանական է, բայց եթե Խոյն ու Ձկներն արդեն հանդիպել ու սիրել են իրար, ապա նրանց հարաբերությունները կարող են տևել տարի և ավելի շատ։ Ճիշտ է, ակտիվ Խոյին կարող է ձեռք չտալ Ձկների գործնական չլինելն ու տնտեսությունը իդեալական չվարելը, փոխարենը նա հմայված կլինի վերջինիս խոցելի կանացիությամբ, որի մասին հոգու խորքում միշտ երազել է։ Խոյի համար հաճելի է, որ կին Ձկները նրա տղամարդկային հոգատարության կարիքը ունի, և նա պատրաստ կլինի նրա համար սխրանքներ գործել։

Ձկներն ընդհանրապես մասնակցություն չի ունենում Խոյի մասնագիտական ձգտումներին, փոխարենը ունակ է ամբողջությամբ գնահատել այն, որ նա ընտանիքի գլուխն է ու պատրաստ է որոշումներ ընդունել։ Այլ կերպ ասած՝ Խոյի ու Ձկների ամուսնությունը կարող է երջանիկ մի ամբողջ կյանք տևել, հատկապես, եթե Խոյը, բնակարանի թափթփվծությունից հոգնած, իր Ձկների համար տնային տնտեսուհի վարձի։


Կին Ձկներ-Տղամարդ Ցուլ

  • Հարաբերությունների տեսակը՝ Քնած հրաբուխի ուժը
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 80%

Ցուլի համար այս միությունը հաճախ ճակատագրական է։ Ուժեղ, համառ Ցուլը փխրուն, անօգնական Ձկների մեջ գտնում է կնոջ իր իդեալին, որի մասին կուզենար ողջ կյանքում հոգ տանել։ Ձկները նույնպես սիրային ձգողականության իշխանության տակ է, Ցուլի հանդեպ կիրք ու քնքուշ զգացմունքներ է տածում։ Բայց գաղտնամիտ Ձկների պատճառով այս հարաբերություններում անորոշ կետեր կմնան, չասված բաներ կլինեն, որոնք կստիպեն Ցուլին տառապել։

Բայց սա չի նշանակում, որ ճակատագիրը չի ուզում, որ նրանք միասին լինեն։ Կին Ձկները ծածկամիտ ու անկախ է, նա չի պատրաստվում ողջ կյանքը միայնության մեջ անցկացնել։ Ցուլի մեջ նա իսկական տղամարդ է տեսնում, որը կարող է պաշտպանել նրան ու լավ ապահովել։ Նրանց ամուսնությունը կարող է շատ ամուր լինել, հատկապես եթե մաքրություն ու հարմարավետություն սիրող Ցուլը Ձկների համար շատ ավելին անի, քան Ձկները նրա համար։ Եվ եթե նրանք երջանիկ են, ապա արդյո՞ք դա կարևոր է։


Կին Ձկներ-Տղամարդ Երկվորյակ

  • Հարաբերությունների տեսակը՝ Հրաժարում դրոշմակնիքներից
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Այս միությունը շատ հազվադեպ է հանդիպում, քանի որ տղամարդ Երկվորյակն ու կին Ձկները տարբեր աշխարհներում են ապրում։ Սակայն եթե նրանց բախտ է վիճակվել հանդիպել ու ուշադրություն դարձնել իրար, ապա հարաբերությունները կարող են բավականին ամուր լինել։ Ճիշտ է, Ձկները, որպես կանոն, տրամադիր չեն առավոտից երեկո տանը կարգուկանոն հաստատել ու զբաղվել տնտեսությամբ, բայց Երկվորյակը դա չի էլ պահանջի։ Նա հաճույքով ոտքի վրա կամ որևէ ռեստորանում կսնվի։ Ձկների մեջ նրան հոգնեցնում է վերջինիս խոցելիությունն ու անպաշտպանությունը։ Ձկները պատրաստ է աչք փակել նրա թուլությունների վրա, իսկ Երկվորյակն իր հերթին նրան իր ակտիվությունն ու ոգևորությունը կհաղորդի։

Սա կարող է նաև շատ լավ գործնական կապ լինել։ Երկվորյակն կարող է օգնել Ձկներին նրանց ստեղծագործ տաղանդների համար գործնական հիմք ստեղծել՝ դառնալով նրա գործակալը։ Միակ բանը, որ նրանց ընտանիքում կարող է խոչընդոտներ ստեղծել, Երկվորյակի՝ տան գլխավորի ֆունկցիաներն իր վրա վերցնելու ցանկության բացակայությունն է՝ որոշումներ ընդունել, կազմակերպչական հարցերն իր վրա վերցնել։ Ե՛վ Երկվորյակը, և՛ Ձկները դրան ունակ չեն, այնպես որ՝ նրանց համար լավագույն տարբերակը ծնողների հետ ապրելն է։ Կամ էլ ավելի պատասխանատու դառնալը։


Կին Ձկներ-Տղամարդ Խեցգետին

  • Հարաբերությունների տեսակը՝ Գաղտնիքների պահապանները
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 80%

Չնայած առաջին հայացքից զգայուն Խեցգետինն ու երազկոտ կին Ձկները շատ հարմար են իրար, իրականում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Այո, նրանք իրար հետ իրենց շատ լավ են զգում, նրանց համար ձանձրալի չէ իրար հետ խոսելը ու նույնիսկ լռելը։ Միայն թե լռությունը միշտ չէ, որ համաձայնության նշան է, ու ժամանակի հետ կարող է ամեն ինչ լռության տալու, թաքցնելու ու խուսափելու սովորույթի վերածվել։

Հենց սա էլ այս զույգի դժվարությունների պատճառն է։ Ե՛վ Խեցգետինը, և՛ Ձկները ավելի շատ կնախընտրեն թաքցնել իրենց դժգոհությունը, քան բացահայտ արտահայտել այն։ Ժամանակի հետ սա կարող է խրոնիկ խնդիրների հանգեցնել, ինչն էլ նրանց հարաբերությունները ամուր չի դարձնի։ Դրանք պահպանելու համար նրանք պետք է հիշեն այն մասին, որ խնդիրների դեպքում դրանք թաքցնել ու դրանց մասին լռել պետք չէ։ Լավ է անկեղծ զրուցել, աղմկել ու նույնիսկ աման կոտրել, քան ստիպված համաձայնել զուգընկերոջ հետ ու հոգու խորքում դժգոհ մնալ։


Կին Ձկներ-Տղամարդ Առյուծ

  • Հարաբերությունների տեսակը՝ Հակադրությունների միասնություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90% 

Նրանք այնքան տարբեր են, որ զարմանալի է, եթե նրանք ինչ-որ տեղ հանդիպեն կամ առավել ևս՝ ուզենան միասին լինել։ Եվ այնուամենայնիվ՝ գործնական ու ակտիվ Առյուծի ու երազկոտ կին Ձկների անհավանական միությունը հաճախ զարմանալի ամուր է լինում։ Չէ՞ որ իրարից տարբեր լինելը երբեմն իր հակառակ կողմն ունի՝ թույլ է տալիս զուգընկերներին մեկը մյուսի մեջ գտնել այն, ինչի կարիքն ունեն։

Այս միության մեջ Առյուծը կին Ձկների տեսքով սիրո ու հոգատարության օբյեկտ է ձեռք բերում, իսկ Ձկներն էլ իր հերթին պատրաստ է մաքսիմալիստ Առյուծին ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա և հաճույքով նրան տրամադրել տունը կառավարելու ղեկը։

Միակ ոլորտը, որտեղ խնդիրներ կարող են ծագել, կենցաղն է։ Կին Ձկները հեռու են տնտեսուհու իդեալից, որն Առյուծը միշտ ունեցել է իր մտքում։ Ձկներին վերադաստիարակելու հույսերն անիմաստ են, այնպես որ՝ Առյուծը պետք է կամ հաշտվի դրա հետ կամ տնային տնտեսուհի վարձի, որպեսզի ամուսնությունը ճաքեր չտա։


Կին Ձկներ-Տղամարդ Կույս

  • Հարաբերությունների տեսակը՝ Անսովոր ձգողականություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս միությունը շատ մոտ է իդեալականին և հաճախ երկար ու ամուր է լինում։ Փխրուն, ոչ այնքան գործնական կին Ձկները սիրում է, որ իր մասին հոգ տանեն և պատասխանատու, աշխատասեր տղամարդ Կույսի մեջ հենց այդպիսի մարդու է տեսնում։

Եթե կին Ձկների մեջ Կույսը կնոջ իր իդեալին գտնի, պատրաստ կլինի նրա համար ամեն ինչ անել՝ և՛ սիրել, և՛ հոգ տանել նրա մասին։ Հաճախ նա երկուսի փոխարեն է աշխատում և նույնիսկ իր վրա է վերցնում տնային գործերի մեծ մասը՝ թույլ տալով Ձկներին զբաղվել արվեստով, թատրոններ ու ցուցահանդեսներ այցելել։ Ձկներն էլ իր հերթին ընդունում է Կույսին իր առավելություններով ու թերություններով հանդերձ։ Նա, ինչպես ոչ ոք, ունակ է գնահատել Կույսի հոգեկան հատկությունները և նրա գործնականությունը, որի պակասն ինքն այդպես ունի և պատրաստ է երկար տարիներ հիանալ նրանով։


Կին Ձկներ-Տղամարդ Կշեռք

  • Հարաբերությունների տեսակը՝ Պահմտոցի
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 80%

Այն, որ ուրիշի հոգին մութ անկյուն է, շատ արդարացված արտահայտություն է այս միության համար։ Իսկապես, դժվար է ասել, որ փոփոխական տղամարդ Կշեռքն ու երազկոտ կին Ձկները պատրաստվում են մեկը մյուսի առաջ անկեղծ լինել ու մտադիր չեն ոչինչ թաքցնել։ Հակառակը, նրանց անկախության ու ներքին ազատության զգացումը պահպանվում է նույնիսկ երկար տարիների ամուսնությունից հետո։

Եվ չնայած մեծաթիվ գաղտնիքների՝ նրանք իրար հետ շատ հարմարավետ ու լավ են զգում։ Կին Ձկները, որպես կանոն, դատարկ բաների համար չի բարկանում Կշեռքի վրա, իսկ Կշեռքն էլ իր հերթին ունակ է կնոջ հետ կիսել իր ստեղծագործ տարվածությունները։ Նրանց տանը սվոորաբար օրինակելի կարգապահություն չկա, փոխարենը Կշեռքն ու Ձկները մեկը մյուսին ընդունում են իրենց արժանիքներով ու թերություններով հանդերձ՝ այնպիսին, ինչպիսին որ կան։


Կին Ձկներ-Տղամարդ Կարիճ

  • Հարաբերությունների տեսակը՝ Հասանելի իդեալ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90%

Այս միությունը կարելի է միստիկ անվանել։ Նրանում զուգընկերների էներգիան մեկը մյուսի միջով է անցնում՝ ստիպելով նրանց անքակտելի, խորը կապվածություն զգալ։ Եվ դա այն դեպքում, երբ այս երկուսի բնավորությունները լրիվ հակապատկեր են իրար։

Կարիճը ուժեղ խառնվածք ու ոգեշնչվածություն ունի, իսկ Ձկները կենդանի երևակայությամբ է օժտված ու կարողանում է այդ ամենը հանգիստ ընդունել, ինչն էլ Կարիճին հանգստություն է տալիս։ Այս միությունը հաճախ չի հանդիպում ու կողքից կարող է անսովոր թվալ, բայց և՛ Ձկները, և՛ Կարիճն այստեղ իրենց իսկապես երջանիկ են զգում։


Կին Ձկներ-Տղամարդ Աղեղնավոր

  • Հարաբերությունների տեսակը՝ Տարբեր մոլորակների բնակիչներ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 30%

Այս երկու իրարից շատ տարբեր ու անկախ մարդկանց միության մեջ կարևոր դերը խաղում է ճակատագիրը։ Աղեղնավորը անկեղծ ու կենսասեր է, իսկ կին Ձկները՝ երազող ու ծածկամիտ, ու նրանց բարդ հարաբերությունները կարող են զարգացման մի քանի սցենարներ ունենալ։ Կամ զուգընկերները միմյանց մեջ իրենց պակասող հատկանիշներն են գտնում, ու դա ամրապնդում է նրանց տարօրինակ կապը, կամ էլ (սա ավելի հաճախ է լինում) խառնվածքների տարբերությունը խանգարում է նրանց միասին լինել։

Ձկների համար իդեալ է ուժեղ, պատասխանատու տղամարդը, որը հոգ կտանի իր մասին։ Իդեալական կինն էլ Աղեղնավորի համար պետք է նույնքան ուրախ ու թեթև լինի, ինչպես ինքն է։ Այլ կերպ ասած՝ նրանք չեն կարողանալու արդարացնել մեկը մյուսի հույսերը։

Հարաբերությունները կհաջողվի պահպանել միայն մի դեպքում՝ եթե զուգընկերները ավելի քիչ քննադատեն ու ավելի համբերատար լինեն միմյանց հանդեպ։ Առանց այդ էլ, նրանց բաժանող բաները քիչ չեն։


Կին Ձկներ-Տղամարդ Այծեղջյուր

  • Հարաբերությունների տեսակը՝ Երկու կեսեր
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս միությունը չնայած շատ հազվադեպ է պատահում, փոխարենը այն լավ հեռանկարներ ունի։ Չնայած Այծեղջյուրի ու կին Ձկների տարբերություններին, նրանք խորը նմանություն ունեն, որն էլ կարող է օգնել նրանց ընդհանուր լեզու գտնել։

Համատեղ կյանքում աշխատասեր, տղամարդկային Այծեղջյուրն ու փխրուն կին Ձկները ունակ են հարթել մեկը մյուսի թերությունները ու ընդգծել միմյանց առավելությունները։ Բայց ամենակարևորն այն է, որ նրանք իրար հետ լավ ու հարմարավետ են զգում, քանի որ սերն այս միության մեջ ոչ միայն կիրք է, այլ նաև քնքշություն, կապվածություն ու ընկերություն։


Կին Ձկներ-Տղամարդ Ջրհոս

  • Հարաբերությունների տեսակը՝ Վառ գույներով հագեցած կյանք
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 60%

Սա շատ վառ ու հուզական միություն է, քանի որ և՛ Ջրհոսը, և՛ կին Ձկները ստեղծագործ անհատականություններ են ու հարուստ ներաշխարհ ունեն։ Նրանց հարաբերություններում, որպես կանոն, զգացմունքների բոլոր երանգները կան՝ սիրուց ու քնքշությունից մինչև խանդ ու ապրումներ։

Հույզերի այսպիսի ամբողջությունը նրանց կապին սրություն է հաղորդում, միայն թե ժամանակի ընթացքում այդ սրությունը կարող է նաև խոչընդոտ դառնալ։ Նրանց համատեղ կյանքում քիչ չեն կոնֆլիկտները, որոնք հիմնականում Ջրհոսն է նախաձեռնում։ Եթե Ջրհոսի ու Ձկների համար թանկ է այս միությունը, նրանք պետք է համբերությամբ զինվեն։


Կին Ձկներ-Տղամարդ Ձկներ

  • Հարաբերությունների տեսակը՝ Ճանապարհ դեպի ինքդ քեզ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 60%

Այս միության մեջ, որպես կանոն, երկու Ձկներ ձեռք են բերում իրենց «երկրորդ կեսին», և նշանակություն չունի, որ այդ երկրորդ կեսը նույնքան անկախ, երազկոտ, զգայուն ու այնքան էլ գործնական չէ։ Հոսանքով հանգիստ լողացող երկու Ձկների հարաբերությունները անկրկնելի ու ինքնատիպ կլինեն, ինչպիսին հենց իրենք են։

Ե՛վ կենցաղում, և՛ մեկը մյուս առաջ ունեցած պարտավորությունների մեջ Ձկները հազիվ թե շրջապատի համար իդեալական ընտանիքի օրինակ լինեն՝ չափից դուրս շատ չասված բաներ, պատրանքներ ու գաղտնիքներ կլինեն նրանց միջև։ Նույնիսկ երկար տարիներ իրար կողքի ապրելուց հետո նրանք իրար համար կշարունակեն գաղտնիք մնալ։ Բայց բոլոր դեպքերում նրանք հոգեհարազատ են իրար ու միմյանց պահանջն են զգում։ Իսկ մնացած ամեն ինչ արդեն նրանց համար նշանակություն չունի։


Ձկներ տղամարդու համատեղելիությունը

Տղամարդ Ձկներ-Կին Խոյ

  • Հարաբերությունների տեսակը՝ Հավասարակշռության փնտրտուքներում
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 80%

Այս զույգի հարաբերությունները կախված են նրանից, թե 2 տիպերից որին է պատկանում տղամարդ Ձուկը՝ հոսանքով լողացող փիլիսոփայի՞, թե՞ նպատակասլաց արարչի։

Առաջին դեպքում նրանց համատեղ կյանքի շանսերը հավասար են զրոյի, քանի որ գործնական ու ակտիվ կին Խոյը անընդհատ կփորձի վերափոխել Ձկներին, ինչն էլ բաժանման կբերի։ Երկրորդ դեպքն ավելի բարենպաստ է։ Կին Խոյը, հոգու խորքում ռոմանտիկ լինելով, Ձկների մեջ կտեսնի տղամարդու իր իդեալին՝ տաղանդավոր ու հարուստ հոգեկան աշխարհով։ Այս դեպքում զույգի բոլոր կենցաղային հարցերը հեշտությամբ կլուծվեն։ Կին Խոյն իր ձեռքը կվերցնի տունը կառավարելը՝ Ձկներին թողնելով ստեղծագործելու ազատությունը։ Նման կապը ներդաշնակ կլինի ու կարող է մի ողջ կյանք տևել։


Տղամարդ Ձկներ-Կին Ցուլ

  • Հարաբերությունների տեսակը՝ Օրինակելի զույգ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս միությունը շատ լավն է տղամարդ Ձկների համար։ Կին Ցուլերի մեջ նա սովորաբար գտնում է իրեն անհրաժեշտ փոխհասկացողությունն ու աջակցությունը։ Ցուլը հաճույքով իր վրա է վերցնում տնտեսությունը վարելը, ունակ է որոշումներ ընդունել և իր վրա վերցնել ընտանիքում կազմակերպչի դերը, ինչը Ձկները անել ո՛չ սիրում են, ո՛չ էլ կարողանում։ Անհրաժեշտության դեպքում կին Ցուլը կարող է նույնիսկ Ձկներից ավելի աշխատել ընտանիքին գումարով ապահովելու համար։

Իհարկե, Ցուլը միշտ չէ, որ գոհ է գործերի նման վիճակից, բայց Ձկների մեջ սիրում է նրա բարությունը, տաղանդն ու հանգստությունը։ Բացի այդ, նրանք հիանալի սեռական համատեղելիություն ունեն ու շատ ընդհանուր գծեր։ Երկուսն էլ սիրում են բնությունը, տանել չեն կարողանում վեճերը։ Այս երկուսի հարաբերությունները երկարատև ու ամուր լինելու բոլոր շանսերն ունեն։


Տղամարդ Ձկներ-Կին Երկվորյակ

  • Հարաբերությունների տեսակը՝ Հարյուր գաղտնիք իրարից
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Երազկոտ փիլիսոփա Ձկներն ու ակտիվ կին Երկվորյակը այնքան տարբեր են իրարից, որ թվում է՝ բնությունը նրանց այնպես է ստեղծել, որ երբեք նրանց ուղիները չհատվեն։ Սովորաբար հենց այդպես էլ լինում է, բայց ցանկացած կանոն ունի իր բացառությունը։

Համատեղ կյանքում ո՛չ Ձկները, ո՛չ էլ Երկվորյակները հակված չեն անկեղծության ու հարաբերություններում պարզության։ Չասված բաները, իրարից գաղտնիքներ պահելը և երբեմն նույնիսկ սուտը, երկուսն էլ հաճախ ընտանիքում արդարացված են համարում, ինչն էլ նրանց կապը անկայուն է դարձնում։ Բայց լինում է նաև այնպես, որ Երկվորյակն ու Ձկները գիտակցաբար աչք են փակում մեկը մյուսի գաղտնիքների վրա՝ դրանով իսկ երկարաձգելով այս խորհրդավոր ամուսնությունը։


Տղամարդ Ձկներ-Կին Խեցգետին

  • Հարաբերությունների տեսակը՝ Հաջողության քամին
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Սա հարուստ ներաշխարհով երկու երազողների միություն է։ Տղամարդ Ձկներն ու կին Խեցգետինը շատ նման են իրար ու հիանալի հասկանում են մեկը մյուսին։ Նրանց համատեղ կյանքում սկանդալների ու վեճերի համար տեղ չկա, բայց նրանց հարաբերությունները չոր ու ցամաք անվանել էլ չի կարելի։ Նրանք հիանալի սիրեկաններ են, միասին շատ լավ են զգում։

Տղամարդ Ձկները գործանական չեն, բայց Խեցգետնի հետ համատեղ կյանքում նա, որպես կանոն, սկսում է տուն ավելի շատ գումար բերել ու ընդհանրապես շատ ավելի պատասխանատու ու ռացիոնալ է դառնում։ Խեցգետինն էլ ունակ է ջանասիրաբար վարել տնտեսությունն ու դաստիարակել երեխաներին, այնպես որ՝ նրանց քնքշությամբ ու փոխհասկացողությամբ հարուստ հանգիստ ընտանեկան կյանքը կարելի է փաստացի իդեալական համարել։


Տղամարդ Ձկներ-Կին Առյուծ

  • Հարաբերությունների տեսակը՝ Գործնական մոտեցում
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 50%

Այս միությունը շատ հազվադեպ է հանդիպում։ Երազող Ձկների ու ակտիվ Առյուծի ճանապարհները համարյա երբեք չեն հատվում։ Միակ բանը, որը նրանց կարող է միավորել, գեղեցիկի բնածին զգացումն է, որը Ձկների մոտ շատ ավելի է զարգացած։

Համատեղ կյանքում Առյուծին ձեռնտու չէ Ձկների՝ կարիերայի ու գումարի հանդեպ անտարբերությունը, ինչպես նաև նրա՝ կյանքը կազմակերպելու, հունի մեջ գցելու ցանկության բացակայությունը։ Շատ հաճախ այս ամենը ընտանեկան կոնֆլիկտների է հանգեցնում։

Եթե տղամարդ Ձկները հարուստ է, ապա նրա թերությունները Առյուծի համար կարող են առավելություններ դառնալ։ Նա որքան կուզենա, կծախսի գումարը, կղեկավարի նրա գործերն ու ընտանիքի գլխավորը կլինի, իսկ նման մանրուքները Ձկներին դժվար թե անհանգստացնեն։ Ավելին, այս տարբերակը Ձկների համար էլ իդեալական է։ Այս դեպքում նրանց ամուսնությունը կարող է երկար տևել։


Տղամարդ Ձկներ-Կին Կույս

  • Հարաբերությունների տեսակը՝ Հակառակ կարծրատիպերի
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 60% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Հետաքրքիր է, որ ընկերության ու համագործակցության մեջ այս միությունն ավելի մեծ հեռանկարներ ունի, քան սիրո մեջ։ Կույսն ու տղամարդ Ձկները իրար անգնահատելի կյանքի դասեր կարող են տալ, կիսվել փորձով, աշխատել նույն ոլորտում, միայն թե համատեղ կյանքում շատ բաներ կան, որոնք նրանց բաժանում են։ 

Մի տանիքի տակ կյանքը պահանջկոտ ու աշխատասեր Կույսի ու ոչ այնքան գործնական, խոցելի տղամարդ Ձկների համար կոնֆլիկտների աղբյուր կդառնա, ինչի արդյունքում էլ այս կապը հազվադեպ է ամուր լինում։


Տղամարդ Ձկներ-Կին Կշեռք

  • Հարաբերությունների տեսակը՝ Բանականության ու զգացմունքների խաղեր
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 60%

Սա բավականին բարդ միություն է, որտեղ զուգընկերների համար դժվար է միմյանց հասկանալը։ Կին Կշեռքը դժգոհ է լինում Ձկների ոչ գործնական լինելուց ու կյանքը կոնկրետ նպատակին չնվիրելուց։ Այդ դժգոհությունն էլ վատ տրամադրության մեջ լինելով (իսկ դա նրա մոտ հաճախակի է լինում) պատրաստ է ամբողջ ուղղամտությամբ ասել Ձկների երեսին։ Վերջինս էլ նախընտրում է լռությամբ լսել նրա մեղադրանքները, համբերել ու վիրավորանքները ներսում կուտակել։

Միայն թե, եթե նույնիսկ նրանց հարաբերությունները բաժանության եզրին են հասել, ո՛չ տղամարդ Ձկները, ո՛չ էլ կին Կշեռքը, որպես կանոն, կտրուկ քայլերի չեն դիմում։ Այնպես որ՝ նրանց ամուսնությունը կարող է երկար տարիներ ձգձգվել սովորույթի ուժով։ Որպեսզի դա տեղի չունենա, Կշեռքը պետք է զսպի իր բռնկուն բնավորությունը՝ հիշելով այն ամենի մասին, ինչը նրանց միավորում է։ Իսկ նրանց միավորող բաները քիչ չեն՝ լավ սեռական համատեղելիությունը, գեղեցիկը զգալու կարողությունը։ Նրանք միասին լավ ժամանակ են անցկացնում բնության գրկում, ցուցահանդեսներում ու թատրոններում։ Այս հարաբերությունները հաճախ ավելի ամուր են լինում, եթե նրանք չեն շտապում ամուսնանալ և պարզապես սիրեկաններ կամ ընկերներ են մնում։


Տղամարդ Ձկներ-Կին Կարիճ

  • Հարաբերությունների տեսակը՝ Փոխադարձ հաջողություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 80%

Սա ընդհանուր առմամբ հաջող միություն է, քանի որ զգացմունքային տղամարդ Ձկներն ու կին Կարիճը շատ լավ սեռական համատեղելիություն ունեն։ Ու բացի այդ ոլորտից նրանց շատ բան է միավորում՝ երկուսն էլ ձգտում են լուրջ հարաբերությունների, զուգընկերոջ մեջ գնահատում են հավատարմությունն ու կայունությունը։

Կենցաղում կին Կարիճը կարող է մի քիչ ճնշել Ձկներին՝ ստիպելով նրան հասնել ավելիին։ Ընդ որում՝ դա հաճախ օգտակար է լինում հենց Ձկների համար։ Կարիճը ունակ է իր վրա վերցնել ընտանիքի կազմակերպչի դերը՝ մայրաբար լուծելով բոլոր խնդիրները։ Նրանց հարաբերություններում կա և՛ սեր, և՛ ընկերություն, և՛ փոխհասկացողություն, այնպես որ՝ նրանք միասին կարող են երկար տարիների համատեղ կյանք վարել։


Տղամարդ Ձկներ-Կին Աղեղնավոր

  • Հարաբերությունների տեսակը՝ Սովորել զիջել
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Սա երկու հակադրությունների՝ հոսանքով հանգիստ լողացող Ձկների ու ակտիվ կին Աղեղնավորի հազվադեպ հանդիպող միություն է։ Չնայած նրան, որ Աղեղնավորն ու Ձկները հիանալի սեռական համատեղելիություն ունեն, նրանց համար դժվար է հասկանալ մեկը մյուսին։ Աղեղնավորը սովոր է գործել, իսկ Ձկները իր խնդիրների լուծումը թողնում է ճակատագրին։

Համատեղ կյանքում կին Աղեղնավորը, որպես կանոն, փորձում է տեղից շարժել Ձկներին, բայց հաճախ հակառակ արդյունքն է ստանում։ Չնայած դրան՝ Աղեղնավորը շատ գնահատում է Ձկների ներքին ներդաշնակությունը, տաղանդն ու բարությունը, և չնայած՝ դա նրանց կապն իդեալական չի դարձնում, փոխարենը դրական տարրեր է մտցնում նրա մեջ։


Տղամարդ Ձկներ-Կին Այծեղջյուր

  • Հարաբերությունների տեսակը՝ Ամրության փորձարկում
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 80%

Արտաքինից այս միությունը իդեալական է թվում, իսկ իրականում այդպիսին չէ։ Փիլիսոփայորեն տրամադրված տղամարդ Ձկները ու կարգապահություն սիրող կին Այծեղջյուրը շատ տարբեր են իրար լավ հասկանալու համար։

Այծեղջյուրը ձգտում է կյանքում մեծ բարձունքների հասնել, իսկ Ձկների անտարբերությունը գումարի, կարիերայի ու փառքի հանդեպ կարող են դուր չգալ կնոջը։ Այծեղջյուրը հաճախ փորձում է ճնշել նրան, ստիպել գործել, սակայն նա շատ քիչ շանսեր ունի հասնել ուզածին։ Մյուս կողմից էլ, Այծեղջյուրը տրամադիր է երկարատև հարաբերությունների և մինչև վերջ էլ մտադիր չէ բաժանության դիմել։ Ձկները նույնպես չի սիրում կտրուկ քայլերի դիմել, այնպես որ՝ այս զույգը կարող է գոյություն ունենալ զուտ տարիների սովորույթի ուժի հիման վրա։ Եթե տղամարդ Ձկները համառություն ու մի քիչ ակտիվություն ցուցաբերի, նրանց համատեղ կյանքը կհարթվի։


Տղամարդ Ձկներ-Կին Ջրհոս

  • Հարաբերությունների տեսակը՝ Առանց սահմանների ծիածան
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 60%

Այս միության մեջ տղամարդ Ձկներն ու կին Ջրհոսը քիչ ընդհանուր բաներ չունեն։ Նրանց կապում է աշխարհին ուղղված հիացական հայացքը, հուզականությունը, երևակայելու ունակությունը, գեղեցիկի զգացումը։ Սա կարող է հիանալի ստեղծագործական միություն լինել, որում զուգընկերները զբաղված կլինեն ընդհանուր գործով։

Բայց չնայած փոխհասկացողությանն ու հետաքրքրությունների նմանությանը, Ջրհոսը կարող է դժգոհ մնալ Ձկների պասիվությունից։ Որպես կանոն՝ նա ուզում է ավելի վառ ու հագեցած կյանք վարել, իսկ փիլիսոփայորեն տրամադրված Ձկների համար դա դժվար է հասկանալ։ Հաճախ դա բերում է նրան, որ կին Ջրհոսը սկսում է ձանձրանալ ընտանեկան կապերից, այնպես որ՝ Ձկները բաժանությունից խուսափելու համար պետք է ժամանակին նախաձեռնող լինի ու կիսի կնոջ հետ նրա բազմաթիվ նախասիրություններից գոնե մի քանիսը։


Տղամարդ Ձկներ-Կին Ձկներ

  • Հարաբերությունների տեսակը՝ Ճանապարհ դեպի ինքդ քեզ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 60%

Այս միության մեջ, որպես կանոն, երկու Ձկներ ձեռք են բերում իրենց «երկրորդ կեսին», և նշանակություն չունի, որ այդ երկրորդ կեսը նույնքան անկախ, երազկոտ, զգայուն ու այնքան էլ գործնական չէ։ Հոսանքով հանգիստ լողացող երկու Ձկների հարաբերությունները անկրկնելի ու ինքնատիպ կլինեն, ինչպիսին հենց իրենք են։

Ե՛վ կենցաղում, և՛ մեկը մյուս առաջ ունեցած պարտավորությունների մեջ Ձկները հազիվ թե շրջապատի համար իդեալական ընտանիքի օրինակ լինեն՝ չափից դուրս շատ չասված բաներ, պատրանքներ ու գաղտնիքներ կլինեն նրանց միջև։ Նույնիսկ երկար տարիներ իրար կողքի ապրելուց հետո նրանք իրար համար կշարունակեն գաղտնիք մնալ։ Բայց բոլոր դեպքերում նրանք հոգեհարազատ են իրար ու միմյանց պահանջն են զգում։ Իսկ մնացած ամեն ինչ արդեն նրանց համար նշանակություն չունի։

Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 13950 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Ձկներ, Համատեղելիություն | Վարկանիշ: 5.0/4