ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ձեռնաշղթաների ազգային օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 318 | 19:30 Ավելացրեց: armenlur

Փետրվարի 20-ին ԱՄՆ-ում նշում են Ձեռնաշղթաների ազգային օրը (National Handcuff Day)

  • Ձեռնաշղթաների ազգային օրը նշվում է ամեն տարի փետրվարի 20-ին: 1912 թվականի փետրվարի 20-ին Ջորջ Ա.Քարնին ԱՄՆ-ում ստացել է թիվ 1,017,955 արտոնագիրը՝ ՙթեթև և կարգավորվող ճարմանդային ձեռնաշղթաների համար՚։ Ջորջ Ա. Քարնիի ձեռնաշղթաների դիզայնը պարզ էր և օգտագործման համար ավելի հարմար՝ համեմատած ձեռնաշղթաների հին մոդելների հետ: Ձեռնաշղթաները սարքեր են, որոնք օգտագործվում են մարդու դաստակները միմյանց մոտ ամրացնելու համար։
  • ՙՎանդակները լինում են տարբեր գույների և ձևերի։ Նրանցից ոմանք ոսկեզօծ են, իսկ մյուսներն ունեն շրխկացող դուռ։ Բայց ոսկե ձեռնաշղթաները մնում են ձեռնաշղթաներ՚,- Էմի Հարմոն
  • Ձեռնաշղթաների ազգային օրը նշվում է 2010 թվականից՝ ի նշան հարգանքի Ջորջ Ա.Քարնիի ժամանակակից թեթև ձեռնաշղթաների գյուտի: Հետո Ջեյմս Միլթըն Գիլը գնեց Քարնիի ձեռնաշղթայի արտոնագիրը և հիմնեց Peerless Handcuff Company-ն, որն սկսեց Քարնիի դիզայնով ձեռնաշղթաների արտադրությունն ու վաճառքը 1914 թվականին: Նույնիսկ 100 տարի անց, ձեռնաշղթաներ արտադրող շատ ընկերություններ ձեռնաշղթաներ պատրաստելու համար օգտագործում են նույն միջանցիկ դիզայնը՝ որոշ փոքր փոփոխություններով: Քարնիի գյուտը հիթ էր, քանի որ այն թեթև է: Սա թույլ է տալիս ոստիկաններին մի ձեռքով հեշտությամբ և արագ շղթայել հանցագործին:
  • Ձեռնաշղթաների ազգային օրվա բացիկները՝ ամենաներքևում։

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Շնորհավորանքի Բացիկ 1 · Բացիկ 2 · Բացիկ 3
Ձեռնաշղթաների ազգային օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 318 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: ԱՄՆ, Բոլոր տոները, 20 փետրվար | Վարկանիշ: 0.0/0