ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ձեր կարման․ Ամեն ինչին ճար կա
Բաժին: Կարմա | Դիտումներ: 3108 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Գոյություն ունի մարդկանց մի մեծ խումբ, որոնց համար շարժումն ու ֆիզիկական ակտիվությունը վնասաբեր են, իսկ այն պնդումը, որ որոշ բաների դեմ ճար չկա, ակնհայտորեն սխալ է: Սրանք այն մարդիկ են, որոնք ծնվել են հետևյալ ժամանակամհատվածներից մեկում.

1922 թ. հոկտեմբերի 1-ից - 1923 թ. մայիսի 22-ը,
1931 թ. օգոստոսի 7-ից - 1932 թ. մայիսի 2-ը,
1940 թ. հունիսի 12-ից - 1941 թ. մարտի 7-ը,
1949 թ. ապրիլի 7-ից - 1950 թ. հունվարի 10-ը,
1958 թ. փետրվարի 20-ից - 1958 թ. նոյեմբերի 17-ը,
1966 թ. դեկտեմբերի 27-ից - 1967 թ. սեպտեմբերի 22-ը,
1975 թ. նոյեմբերի 1-ից - 1976 թ. հուլիսի 28-ը,
1984 թ. սեպտեմբերի 7-ից - 1985 թ. հունիսի 2-ը,
1993 թ. հուլիսի 13-ից - 1994 թ. ապրիլի 8-ը,
2002 թ. մայիսի 18-ից - 2003 թ. փետրվարի 11-ը:

Նման մարդկանց արգելված է կոպտել շրջապատողներին, լինել կռվարար, հակված լինել բռնություն գործելուն, կործանել շրջապատող աշխարհը:

Միջին մակարդակով դրսևորված այս կարման մարդուն պատժում է այն չարագործությունների համար, որոնք նա կատարել կամ էլ պատրաստվել է կատարել: Թեև այս մարդիկ արտաքուստ բարեսիրտ են, շրջապատողները չհիմնավորված ցանկություն են ունենում նրանց կոպտելու, ահաբեկելու, սպառնալու, ծեծելու: 


Այն մարդիկ, ովքեր ներքուստ հակված են կոպտության ու բռնության, դառնում են նրանց «դահիճները»: Նման իրավիճակում գտնվող մարդը պետք է գիտակցի, որ նրա կյանքում տեղի ունեցող անհեթեթ իրադարձությունները նրա սխալ մտքերի, գործողությունների ու կոպիտ բառերի պատասխանն են: Արդար զայրույթի պահին այս մարդու իրականացրած ամեն տեսակ բռնություն նրան բախում է սև կարմայի ամենացածր մակարդակի հետ: 

Ոչ մի արտաքին հանգամանք ու վեհանձն նպատակ չի կարող փոխել նրա գործողությունների խորը նշանակությունը: Եթե մարդը չի ընդունում խնդիրների ուժային լուծման մեթոդը, ապա նման իրավիճակները կարծես սկսում են իրենք իրենց հեռանալ նրանից:

Բաժին: Կարմա | Դիտումներ: 3108 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4