ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

«Դելավաէլի»-ի օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 288 | 11:00 Ավելացրեց: armenlur

Փետրվարի 9-ին Ռուսաստանում նշում են «Դելավաէլի»-ի օրը

  • Ամենաբարի տոներից մեկը նշվում է փետրվարի 9-ին ' «Դելավաէլի»-ի օրը: Ինչպես է այն նշվում: Համընդհանուր բաղադրատոմս չկա։ Գլխավորը օրն այնպես ապրելն է, որ դրանից ուրախանաս։ Դա կարող և դրսևորվել չնչին մանրուքներով՝ ընտանի կենդանու փաղաքշանքներով կամ պատուհանից ճնճղուկ տեսնելիս։
  • Լավատեսները կենսուրախություն և դրական վերաբերմունք են ճառագում, որը պահպանվում է նույնիսկ ամենաանբարենպաստ հանգամանքներում։ Անուղղելի կենսախինդ մարդիկ «թե ինչու են այդքան գոհ և երջանիկ» հարցին պատասխանում են՝ Դե լավ ա, էլի։
  • Բացասական հույզերի չեն փոփոխում լավատեսներին, նրանք շարունակում են կյանքի իրենց քայլերթն առույգ և լավ տրամադրությամբ, քանի որ ուրախանում են ցանկացած մանրուքով՝ անցորդի ժպիտով, թռչնի ծլվլոցով, լավ եղանակով և թեկուզ ջրափոսերում սեփական արտացոլմամբ։
  • Հին հույն գիտնական Արքիմեդն ասում էր՝ «Տվեք ինձ հենման կետ և ես կշրջեմ երկիրը»: Լավատեսների համար բավարար է ուրախության, ցանկացած հաճելի իրադարձության աննշան պատճառ, որպեսզի նրանց սրտում երջանկության և զվարճանքի լույսը նոր ուժով բռնկվի: Կյանքի սիրահարների համար ղեկավարի ագրեսիան, ընկերոջ հետ վիճելը կամ տան բանալիները կորցնելը չի կարող երկար փչացնել տրամադրությունը, քանի որ նրանք փիլիսոփայորեն են նայում կյանքին: Լավատեսները գիտեն, որ սև շերտին անպայման հաջորդում է սպիտակը.անախորժություններն անպայման փոխարինվում են հաջողություններով:
  • Շնորհավորեք ձեր ծանոթներին այս բարի տոնի բացիկներով (հղումը՝ ամենաներքևում)։

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Շնորհավորանքի Բացիկ 1 · Բացիկ 2 · Բացիկ 3 · Բացիկ 4 · Բացիկ 5 · Բացիկ 6
«Դելավաէլի»-ի օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 288 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Բոլոր տոները, 9 փետրվար, Ռուսաստան | Վարկանիշ: 0.0/0