ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 2248 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դեկտեմբերի սկիզբը հնարավորություն կտա հանգիստ և առանց շտապելու գլուխ հանել կուտակված գործերից, ավարտել այն, ինչ ավելի վաղ եք սկսել, ուղղել գործած սխալները: Կհաջողվի ամրապնդել մասնագիտական կապերը, ևս մեկ անգամ համոզվել, որ ազդեցիկ անձինք ձեր կողմից են: Կարող եք նոր բան առաջարկել: Ձեր գաղափարներն աջակցություն կստանան, բայց դրանց իրագործմանը կանցնեք արդեն հաջորդ տարի:

Մտերիմների հետ հարաբերությունները ավելի ջերմ ու ներդաշնակ կդառնան: Տարաձայնությունների առիթները կքչանան, դատարկ բաների պատճառով վիճել չեք ուզենա, կարող եք հանգիստ խոսել նրա մասին, ինչը նախկինում կոնֆլիկտների պատճառ է դարձել: Դեկտեմբերի առաջին կեսի համար կարող եք ընտանեկան միջոցառումներ, ընկերների հետ հանդիպումներ, հին ծանոթների հետ ուղևորություններ ծրագրել:

Դեկտեմբերի երկրորդ կեսին լավ է լուրջ մասնագիտական ծրագրեր չկառուցեք, քանի որ այդ հատվածն առանձնապես արդյունավետ չի անցնի: Ապագայի մասին զրույցներ շատ կլինեն, բայց դրանցում կբացակայի որոշակիությունը: Դուք կզգաք, որ ձեր զրուցակիցները դեռևս չեն որոշել իրենց ծրագրերը, դուք ինքներդ էլ կկասկածեք, որ ճիշտ ճամփա եք ընտրել: Մի անհանգստացեք. դուք ամեն ինչ մտածելու համար բավարար ժամանակ կունենաք:

Ամսվա այդ հատվածը հազիվ թե առանց խառնաշփոթի ու լարված պահերի անցնի: Բայց դուք բոլոր սուր անկյունները կհարթեք և թույլ չեք տա, որ փոքրիկ թյուրիմացությունը լուրջ խնդրի վերածվի:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարդ, բայց ոգեշնչող կլինեն դեկտեմբերի առաջին օրերը: Դուք այլ կերպ կնայեք նրան, ինչն առաջ պարզ ու ակնհայտ էր թվում, կնկատեք այն, ինչին ուշադրություն չեք դարձրել: Կուզենաք վերանայել և՛ գործնական, և՛ անձնական ծրագրերը: Դա արժե անել առանց շտապելու՝ մտածած ամեն ինչից միանգամից չհրաժարվելով: Մտածեք՝ չարժե արդյոք մի փոքր սպասել: Հնարավոր է՝ տեղի ունեցող իրադարձությունները ձեզ ցույց տան, թե ինչ է պետք անել և ուր շարժվել:

Դեկտեմբերի կեսը հաջողություններ է խոստանում համարձակ նախաձեռնություններում ու բարդ գործերում: Դա լավ ժամանակ կլինի վերադառնալու համար նրան, ինչն առաջ չի ստացվել, վերլուծելու և ուղղելու համար սեփական սխալները: Շատ Ցուլերի համար աշխատանքն առաջին պլանում կհայտնվի, բայց ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու, ընտանեկան գործերի համար: Մի մոռացեք հանգստանալու մասին. հիմա դա շատ կարևոր կլինի առողջության ու լավ ինքնազգացողության համար:

Դեկտեմբերի վերջին օրերը կանցնեն հաճելի հոգսերի մեջ: Այդ հատվածում դուք օգտակար բաներ կանեք ուրիշերի համար, հաճույքով կաջակցեք և՛ մտերիմներին, և՛ քիչ ծանոթ մարդկանց: Կհաջողվի ընկերանալ այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում միայն աշխատանքի բերումով էիք շփվում: Չի բացառվում գլխապտույտ սիրային պատմության սկիզբը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարևոր կլինի դեկտեմբերը հանգիստ սկսելը: Ամսվա առաջին օրերին բավական դժվար կլինի չհուզվելն ու ապրումներ չունենալը, բայց դուք ամեն կերպ կփորձեք այդպես անել: Հատկապես կարևոր որոշումները չի կարելի հույզերի ազդեցության տակ ընդունել ու դրանցով շուրջը բոլորի հետ կիսվել: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք ու կհամոզվեք, թե ինչքան արագ ամեն ինչ կհարթվի:

Դրական միտումների ազդեցությունը դանդաղ ուժ կհավաքի: Բայց արդեն ամսվա կեսին ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք, կհասկանաք, որ հումորով եք նայում նրան, ինչն առաջ ստիպում էր տագնապել: Դեպի ձեզ կձգտեն մարդիկ, որոնց հետ հեշտ ու հանգիստ կշփվեք: Նրանց լավատեսությունը վարակիչ կլինի, ձեր տրամադրությունն էլ կլավանա: Հնարավոր են անսովոր առաջարկներ: Որոշ Երկվորյակներ կհետաքրքրվեն նրանով, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեին:

Աշխատեք ամենակարևոր գործերից արագ գլուխ հանել. ինչքան դեկտեմբերի վերջը մոտենա, այնքան դժվար կլինի դրանց վրա կենտրոնանալը, այնքան մեծ կլինի ձգձգումների ու թյուրիմացությունների հավանականությունը, որոնց պատճառով չի հաջողվի ժամանակին ավարտել սկսածը: Բայց ոչ մի դժվարություն ձեզ չի խանգարի տարին հրաշալի տրամադրությամբ ավարտել, որի համար բոլոր հիմքերը կունենաք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ բարդ ամիս է սպասվում, բայց այն ուրախ ու հետաքրքիր կանցնի: Դեկտեմբերի սկիզբը լավագույն ժամանակը կլինի հին նախասիրությունների մասին հիշելու, միաժամանակ շրջապատողներին ձեր տաղանդները ցույց տալու համար, որոնց մասին նրանք արդեն հասցրել էին մոռանալ: Շատերը կհասկանան, որ նախկինում թերագնահատել են ձեզ, իզուր քննադատել ու նեղացրել են և կձգտեն ամեն ինչ ուղղել, հարթել հարաբերությունները: Հեշտությամբ կհաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք, կվերականգնեք հին կապերը: Ծանոթները հաճախ օգնություն կառաջարկեն գործերում, բայց դա անշահախնդիր ձևով չեն անի: Որոշ աննշան ծառայությունների դիմաց ավելի ուշ ստիպված եք լինելու թանկ վճարել. մտածեք՝ արդյոք ձեզ պետք է դա:

Պատրաստ եղեք նորը սովորել, ուշադիր հետևել տեղի ունեցողին ու եզրակացություններ անել: Օգտակար կլինի նաև խոստովանելը, որ ամեն հարցում ճիշտ չեք եղել: Երբեմն դա էլ բավական կլինի համարյա անհուսալի թվացող գործում մեծ հաջողության հասնելու համար:

Դեկտեմբերի երկրորդ կեսը կոգեշնչի: Նորությունները կբարձրացնեն տրամադրությունը, պատահական հանդիպումները թև կտան, գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը ձեր կյանքը դեպի լավը կփոխի: Սակայն այդ հատվածում կարևոր կլինի սեփական հնարավորություններն իրատեսորեն գնահատելն ու պատրանքներ չկառուցելը: Երազելը հեշտ ու հաճելի կլինի, բայց ավելի օգտակար կլինի մտածելը, թե ինչպես եք մտածածն իրագործելու:

Տարվա վերջին շաբաթները բացառապես բարենպաստ կլինեն ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Շատ Խեցգետինների հաճելի անակնկալներ ու սիրային խոստովանություններ են սպասվում:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ օգտակար բաներ կհաջողվի անել դեկտեմբերի սկզբին: Այդ հատվածում հրաշալի գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ աշխատանքից, և՛ լրիվ նորից: Շատ բան կսովորեք ուրիշներից: Նրանց փորձը օգտակար կլինի ոչ միայն աշխատանքի մեջ: Դրանց շնորհիվ կկարողանաք ինչ-որ բան դեպի լավը փոխել մտերիմների հետ հարաբերություններում, լեզու գտնել նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք:

Վճռական գործելու ժամանակը կգա ամսվա կեսին: Շատ Առյուծների համար այդ հատվածում հեշտ չի լինի, բայց նշանի ներկայացուցիչները խոչընդոտների առաջ չեն ընկրկի, սկսածը կիսատ չեն թողնի ու կանեն անհնարը: Հաճախ ինտուիցիան կօգնի առաջ շարժվել, շրջանցել թշնամիների լարած թակարդները: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա խաբել ձեզ կամ շեղել, նույնիսկ եթե շատ փորձի:

Ամսվա վերջը հրաշալի ժամանակ կլինի, երբ ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Աստղերի աջակցության շնորհիվ կհաջողվի հասնել նրան, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում և իրագործել ֆանտաստիկ ծրագրերը: Դա լավ շրջան կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ինչքան շատ ժամանակ անցկացնեք մտերիմների հետ, այնքան շատ ուրախություն կստանաք դրանից:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դեկտեմբերի սկիզբն առանց վեճերի չի անցնի: Շրջապատողները ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, ընդ որում՝ ինչքան շատ փորձեք ինչ-որ մեկին ձեր կողմը գրավել, այնքան դժվարությամբ դա ձեզ կտրվի: Աշխատեք զատել գործնական և անձնական հարաբերությունները, աշխատանքին և ֆինանսական հարցերին վերաբերող գործերում էլ հույզերին մի տրվեք: Դա լավագույն ժամանակը չի լինելու նաև սպոնտան գնումների ու չմտածված ներդրումների համար:

Բայց իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի: Դեկտեմբերի կեսը հնարավորություն կտա ամեն ինչում կարգուկանոն հաստատել, ավարտել այն, ինչ ավելի վաղ էիք սկսել ու նոր համախոհներ գտնել: Շատ Կույսեր արագ կլուծեն կարևոր կազմակերպչական հարցերը՝ դրանով հեշտացնելով և՛ իրենց, և՛ իրենց մտերիմների կյանքը:

Ամսվա վերջին օրերը կանցնեն հաճելի խառնաշփոթի մեջ: Հոգսեր սպասվածից շատ կլինեն, բայց ձեր էներգիան անսպառ կլինի: Կհաջողվի անել ավելին, քան ծրագրել էիք: Չեն բացառվում անսպասելի, բայց շատ գրավիչ առաջարկները: Դուք դրանց առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դեկտեմբերի սկիզբը հագեցած ու կարևոր շրջան է լինելու: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք փորձ ձեռք կբերեք, որը շատ շուտով պետք կգա: Կուտակված խնդիրները լուծելով՝ դուք ամենատարբեր մարդկանց հետ կծանոթանաք: Նրանց մեջ կլինեն մարդիկ, որոնք ավելի ուշ ձեզ կարևոր ծառայություններ կմատուցեն, կօգնեն համարձակ ծրագրերն իրագործելիս: Կարող են նոր ծրագրեր հայտնվել՝ կապված աշխատանքի ու բիզնեսի հետ: Չարժե դրանց իրագործումը հետաձգել հաջորդ տարվան, լավ է առաջին քայլերը հիմա անեք:

Ամսվա կեսին փոքրիկ դադարի կարիք կլինի: Պիտի մի քիչ հանգստանաք ու վերականգնեք ուժերը, բայց նաև մտածեք վերջին շրջանի իրադարձությունների մասին, վերլուծեք ձեր և ուրիշների արարքները, եզրակացություններ անեք: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչ սխալներ եք գործել ու գտնեք դրանք ուղղելու ձևը: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Մտերիմները կհասկանան, թե ինչ կա ձեր հոգում ու կաշխատեն աջակցել ձեզ:

Դեկտեմբերի վերջը հարմար կլինի նոր նախաձեռնությունների համար: Շրջապատողները նախատոնական խառնաշփոթի մեջ կլինեն, իսկ դա ձեզ չի խանգարի զբաղվել կարևոր գործերով և հաջողության հասնել դրանցում: Շատ Կշեռքների այդ հատվածում մտքի փայլատակումներ են սպասվում: Գաղափարները, որոնք կծնվեն ձեր մտքում, շատերը հանճարեղ կհամարեն: Հենց դրանց իրագործման վրա էլ կկենտրոնանաք մոտ ժամանակներս:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դեկտեմբերը կսկսվի նոր բացահայտումներով, կարևոր նորություններով ու գաղափարներով, որոնց իրագործման համար կուզենաք մնացած ամեն ինչ մի կողմ դնել: Աշխատեք չտաքանալ, չմոռանալ ավելի վաղ տրված խոստումների մասին: Հաջորդ տարվա սկզբի ձեր հաջողությունները կախված կլինեն նրանից, թե ինչպես հիմա կկատարեք ձեր պարտականությունները:

Ամսվա առաջին կեսն ամբողջությամբ հակասական հույզերով և ապրումներով հագեցած կլինի, որոնց իրական բնույթը ձեզ ամեն անգամ հասկանալի չի լինի: Չարժե շուրջը բոլորի հետ կիսվել նրանով, ինչ կա ձեր հոգում: Աշխատեք ինքնուրույն ամեն ինչից գլուխ հանել. դուք արագ պատասխաններ կգտնեք բոլոր հարցերին, եթե լսեք ինտուիցիայի ձայնին:

Մտերիմների հետ հարաբերությունները անհարթ կլինեն դեկտեմբերի սկզբին, բայց ժամանակի ընթացքում ավելի ներդաշնակ կդառնան: Ընդհանուր առմամբ ամսվա երկրորդ կեսը ավելի շատ կուրախացնի: Հնարավորություն կունենաք ավարտել դեռևս գարնանը սկսած գործերը, որից հետո լրիվ պարզ կդառնա, թե ինչ է պետք անել հետո:

Դեկտեմբերի վերջին օրերին աշխատեք ուշադիր հետևել շուրջը տեղի ունեցողին: Տարօրինակ պատահարը, զարմանալի զուգադիպությունը կարող է ճակատագրի հուշում դառնալ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դեկտեմբերը շատ հարցեր կբերի, որոնց պատասխան գտնելը հեշտ չի լինի, նաև մտորումների բազմաթիվ առիթներ ու տարօրինակ իրադարձություններ կլինեն: Ամեն անգամ ճիշտ պատասխանները մակերեսին դրված չեն լինի, հաճախ դրանց հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Աշխատեք եզրակացությունների հարցում չշտապել ու չհավատալ այն ամենին, ինչ մյուսներն են ասում, ուշադիր լսել սեփական ինտուիցիայի ձայնին, այլ ոչ թե ուրիշների խորհուրդներին:

Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում: Հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր, գործարքներ, որոնք նկատելի եկամուտ կբերեն: Որոշ Աղեղնավորներ եկամուտները մեծացնելու հասարակ և արդյունավետ եղանակ կգտնեն: Չի բացառվում՝ հին նախասիրությունը ձեր աշխատանքի մի մասը դառնա կամ հետաքրքիր բիզնես-նախագծի վերածվի:

Ամիսը բարենպաստ կլինի շփումների տեսանկյունից: Այն հարմար կլինի հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Առիթ կլինի ձեր մասին հիշեցնելու այն մարդկանց, որոնց հետ համարյա մեկ տարի չեք խոսել ու կպարզվի, որ էլի իրար ասելու բան ունեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դեկտեմբերը կառանձնանա բարենպաստ հուզական դաշտով, հնարավորություն կտա վերականգնել ուժերը: Նշանի այն ներկայացուցիչները, որոնք վերջերս կորցրել էին լավատեսությունը, կրկին ապագային վստահ ու կենսուրախ կնայեն: Պարզ կդառնա, որ կարևոր երազանքի իրագործումը սարերի հետևում չէ:

Բայց չի կարելի ասել, որ ամիսը լրիվ անամպ է լինելու: Գործեր շատ կլինեն և ամեն անգամ չի հաջողվի միանգամից հասկանալ, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Հաճախ ստիպված եք լինելու ծրագրերը փոխել այն բանի պատճառով, որ շրջապատողները ձեր օգնության կարիքը կունենան, ոմանց պարզապես չեք կարողանա մերժել: Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք, սպասվածից շատ բան կհասցնեք:

Գայթակղություններ շատ կլինեն և ձեր խնդիրը կլինի դրանց չտրվելը: Պահի ցանկությունների կատարումը թանկ կարժենա, իսկ ուրախություն չի բերի: Դրա մասին արժե հիշել, երբ խոսք գնա չծրագրված գնումների կամ զվարճանքների մասին:

Դեկտեմբերի վերջը բարենպաստ կլինի ստեղծագործելու համար: Դուք ձեր մեջ տաղանդներ կհայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում, կհասկանաք, որ շատ բանի եք ունակ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դեկտեմբերը կսկսվի ուրիշների խնդիրները լուծելով:  Դա կարող է մեծ ուժեր խլել, բայց ձեզ կհաջողվի գլուխ հանել այդ փորձություններից, միաժամանակ հասնել սեփական նպատակներին: Նոր աշխատանքային առաջադրանքներ կլինեն, որոնց լուծման համար պիտի սովորեք այն, ինչ ավելի ուշ էլ պետք կգա ձեզ: Չնայած հին ծանոթները հաճույքով օգնություն կառաջարկեն, բայց լավ է ինքնուրույն գործեք. այդպես ավելի արագ կհասնեք դրված նպատակներին:

Ամսվա կեսին առաջին պլանում կհայտնվեն անձնական գործերը, կուզենաք ուշադրություն հատկացնել մտերիմներին: Բազմաթիվ հնարավորություններ կստեղծվեն, որպեսզի ժամանակ անցկացնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, լինեք հետաքրքիր վայրերում: Հավանական են հաջող գնումներ, այդ թվում՝ չծրագրված: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն, և ոչ միայն ձեզ:

Դեկտեմբերի վերջը ուրախ ժամանակ կլինի: Լրիվ պարզ կդառնա, որ դուք նպատակին տանող ճիշտ ճամփա եք ընտրել, շատ բան ճիշտ եք արել: Մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել, կգտնեն ձեզ շնորհակալություն հայտնելու ձևը: Մտերիմները կաշխատեն ուրախացնել, և դա նրանց կհաջողվի անել: Հաճելի հանդիպումներ ու հիշարժան պահեր շատ կլինեն, կլինեն նաև զուգադիպություններ, որոնցից մեծ դրական փոփոխություններ կսկսվեն:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Իրադարձություններն ուզածի նման արագ չեն զարգանա, և դա երբեմն ձեզ կտխրեցնի: Կարևոր կլինի որոշումները նյարդայնության և այլ բացասական հույզերի տակ չընդունելը. լավ է համբերությամբ զինվեք: Նոր հնարավորություններ կբացվեն մասնագիտական ոլորտում: Եթե հիմա ձեզ ճիշտ պահեք, մյուս տարին կսկսվի կարևոր հաղթանակներով:

Կարող եք կարևոր ծրագրերի իրագործման ուղղությամբ առաջին քայլերն անել, անցնել երկարաժամկետ նախագծերի վրա աշխատանքին: Հիմա դուք ուշադիր կլինեք, ոչ մի մանրուք բաց չեք թողնի, այդ իսկ պատճառով նույնիսկ աննշան սխալներ չեք անի:

Հետաքրքիր կլինի դեկտեմբերի երկրորդ կեսը: Այդ հատվածում ֆանտաստիկ հաջողակ կլինեք, կկարողանաք հասնել նրան, ինչի մասին առաջ միայն երազել կարող էիք: Ձեր ցանկացած գաղափար անմիջապես աջակցություն կստանա, դուք ոչ միայն համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեք: Հավանական է սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք արագ կզարգանան: Միակ ոլորտը, որտեղ անպայման զգուշություն է անհրաժեշտ՝ ֆինանսներն են: Աշխատեք շատ չծախսել, գործարքներն էլ շտապելով չկնքել:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 2248 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0