ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 5386 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մտածեք ապագայի մասին: Դեկտեմբերին կարող եք լրիվ նոր ճանապարհով առաջին քայլերն անել, ուժերը հավաքել կարևոր ու մասշտաբային գործի սկզբի համար: Նշանի շատ ներկայացուցիչներ սովորականից շատ պիտի աշխատեն, բայց արժանի պարգևը կուշանա: Եթե նման իրավիճակում հայտնվեք, չհուսահատվեք ու համբերությամբ զինվեք: Հիմա ապագա հաջողությունների համար հենք ստեղծելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք կլինի, բայց ավելի ուշ ինքներդ ձեզանից շատ շնորհակալ կլինեք, որ չեք ծուլացել ու նախընտրել եք գործել:

Գործնական ոլորտում հնարավոր են ոչ միանշանակ իրավիճակներ: Երբեմն լարված կլինեն գործընկերների ու ղեկավարության հետ հարաբերությունները: Կարող են սրվել հին տարաձայնությունները: Դա տհաճ, բայց ժամանակավոր երևույթ կլինի: Իրավիճակը դեպի լավը կփոխվի այն բանից հետո, երբ ինչ-որ ինֆորմացիա ստանաք կամ գլուխ հանեք այն հարցերից, որոնց մասին նախկինում միայն մոտավոր պատկերացում ունեիք:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ ամիս է: Մտերիմները հաճույքով կփորձեն աջակցել ձեզ, ընդառաջ կգան, դուք էլ նույն ձևով կպատասխանեք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մի շտապեք: Դեկտեմբերը բավական անհարթ ամիս է լինելու: Նրա առաջին կեսին հոգսերը, գործերը, նոր խնդիրները շատ կլինեն, և կարող է թվալ, որ ժամանակի ընթացում դրանք չեն էլ քչանում: Բայց այդպես չէ: Մի երկու լարված, բայց արդյունավետ շաբաթվանից հետո ձեզ սպասվում է շրջան, երբ կարելի կլինի թուլանալ, լրիվ այլ կերպ տրամադրվել, շփվել մարդկանց հետ, որոնց հասցրել էիք կարոտել:

Դեկտեմբերի սկզբին անընդհատ նոր ինֆորմացիա կգա, և պետք է փորձեք հնարավորինս շատ բան մտապահել. ամենը հետո պետք կգա: Բացի այդ, այդ հատվածը նոր ծանոթությունների մասով առատաձեռն կլինի: Չի բացառվում՝ հանդիպեք մարդկանց հետ, որոնք շուտով ձեզ նոր աշխատանք կամ շահավետ պայմաններով համագործակցություն կառաջարկեն:

Դեկտեմբերի երկրորդ կեսը վառ տպավորություններ է խոստանում և պայմանները փոխելու, հետաքրքիր միջոցառումներին մասնակցելու հնարավորություն կտա: Նշանի շատ ներկայացուցիչներ ռոմանտիկ տրամադրություն կունենան, նրանց անձնական կյանքում մեծ փոփոխություններ տեղի կունենան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դեկտեմբերի սկիզբը կանցնի խառնաշփոթի մեջ: Պետք է զբաղվեք և՛ սեփական գործերով, և՛ ուրիշների գործերով, մտքում միաժամանակ հազար ու մի բան պահեք: Հազիվ թե ինչ-որ մեկը նման իրավիճակից ձեզանից լավ գլուխ հաներ: Դուք ոչինչ չեք մոռանա ու իրար չեք խառնի, հրաշալի գլուխ կհանեք ամենատարբեր խնդիրներից: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված ծանոթներին, աջակցել նրանց, ովքեր հուսահատվել են: Կարևոր կլինի չափազանց մեծ ծանրաբեռնվածությունից խուսափելը, հանգստի մասին չմոռանալը: Աշխատեք լավ քնել, հետևել օրվա խելամիտ գրաֆիկին. այդպես էնեգիան երկար ժամանակ կհերիքի:

Ամսվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Բացի այդ, այն շատ արդյունավետ կլինի: Դուք կարող եք հաջողությամբ ավարտել այս տարի սկսած գործերն ու լուծել բարդ հարցերը: Դուք կփորձեք հետևել սեփական ծրագրերին, բայց եթե իմպրովիզների համար հնարավորություն լինի, դա էլ կօգտագործեք: Այդպես կհաջողվի նույնիսկ ավելի լավ արդյունքների հասնել, քան մտածում էիք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հագեցած ու բարդ ամիս է: Սակայն դրական միտումների ազդեցությունը համարյա միշտ նկատելի կլինի: Ձեր խնդիրն է դրանցից ճիշտ օգտվելը, սեփական շանսը բաց չթողնելը: Լսեք ինտուիցիայի ձայնին, և այդժամ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Դեկտեմբերի սկիզբը կարող է շատ անհանգիստ լինել, շատ բան այդ հատվածում ծրագրի համաձայն չի ընթանա: Սակայն դուք խուճապի չեք մատնվի, արագ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել անհրաժեշտ արդյունքի հասնելու, ցանկացած պարագայում մտածածն իրագործելու համար: Մտերիմների հետ շփումները մեծ համբերատարություն կպահանջեն: Երբեմն կարող է թվալ, թե նրանք հատուկ հանում են ձեզ հավասարակշռությունից: Բայց բոլոր տարաձայնություններն այնքան լուրջ չեն լինի, որքան ձեզ կթվան, և ձեզ կհաջողվի փոխհամաձայնության հասնել:

Ամսվա երկրորդ կեսը շատ հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Այն հաջող է գործնական հարաբերությունների տեսանկյունից. ձեզ համագործակցության անսովոր առաջարկներ են սպասվում: Նշանի որոշ ներկայացուցիչներ աշխատանք կգտնեն, որը միանգամից սիրելի կդառնա: Այս հատվածը հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար, դուք հեշտությամբ համախոհներ կգտնեք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դեկտեմբերին ձեզ շատ պետք կգա խմբում աշխատելու կարողությունը: Երբեմն անհրաժեշտ կլինի նախաձեռնող լինել, ցույց տալ առաջատարի հատկանիշները, բայց կլինեն նաև պահեր, երբ ավելի կարևոր կլինի ուրիշներին աջակցելը: Կարևոր կլինի ինտուիցիայի ձայնին լսելը, քանի որ հենց այն կհուշի՝ ինչպես է պետք գործել: Դժվար կլինի գործնական ու անձնական հարաբերությունները զատելը: Գործընկերները ընկերներ կդառնան, չեն բացառվում սիրային պատմություններն աշխատավայրում:

Նշանի որոշ ներկայացուցիչների համար ամիսը բավական լարված կլինի: Շատ բան պիտի անեք, անսպասելի լրիվ նոր խնդիրներ կհայտնվեն: Հատկապես կարևոր կդառնան կազմակերպվածությունն ու կարգապահությունը: Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք, բայց մի մոռացեք նաև հանգստի մասին: Ցանկալի է խուսափել ավելորդություններից և օրգանիզմը փորձության չենթարկել. առողջ կենսակերպի շնորհիվ ձեզ համեմատաբար լավ կզգաք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դեկտեմբերն անակնկալներով լի կլինի: Այս ամսվա շատ իրադարձություններ կազդեն ձեր ծրագրերի վրա, կստիպեն հրաժարվել հին մտահղացումից ու կենտրոնանալ լրիվ նոր բանի վրա: Արժե ուշադրություն դարձնել մասնագիտական ոլորտին. դուք կարող եք ամրապնդել ձեր դիրքերը, օգտակար ծանոթություններ հաստատել, հետաքրքիր առաջարկներ ստանալ ու մասնագիտական աճի հասնել: Օգտակար կլինի այնպիսի բան սովորելը, որը կարող է պետք գալ հաջորդ տարի. եթե որակավորումը բարձրացնելու շանս կա, բաց մի թողեք այն:

Հետևեք ձեր տրամադրությանը: Հուզական դաշտն ամսվա ընթացքում կարող է անկայուն լինել, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի ձանձրույթից, տխրությունից, նյարդայնությունից խուսափելը: Այստեղ շատ կօգնեն գրավիչ և ոչ այնքան կարևոր գործերը: Հաճախ օգտակար կլինի հին նախասիրության մասին հիշելը: Չի բացառվում՝ մտերիմներից մեկն աջակցի ձեր ստեղծագործ ծրագրերին, որոնք նախկինում հավանության չէր արժանացնում:

Հավանական են դրամական մուտքեր: Դեկտեմբերը հարմար է այն ֆինանսական հարցերը քննարկելու համար, որոնց մասին վերջնական որոշումը մյուս տարի կընդունվի: Հիմա կարելի է առանց շտապելու ուսումնասիրել ու համեմատել մի քանի տարբերակները, խորհրդակցել մարդկանց հետ, որոնց կարծիքին վստահում եք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հագեցած, հաճախ նաև անկանխատեսելի ամիս է: Իրադարձություններն արագ կզարգանան, պետք է արագ հարմարվեք նոր պայմաններին, վարքի ճիշտ ձև ընտրեք, ոտքի վրա որոշումներ ընդունեք: Ուրիշների համար երևի բարդ կլիներ, բայց ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Երբեմն ձեզ նույնիսկ դուր կգա, որ ամեն ինչ այնքան արագ է տեղի ունենում, որ ձանձրանալու, տհաճ մտքերին տրվելու համար ժամանակ չի մնում:

Դուք պետք է շփվեք ամենատարբեր մարդկանց հետ: Հետաքրքիր զրույցներ կլինեն, դուք հետաքրքիր բաներ կիմանաք: Ստացված տեղեկատվությունը կօգնի նորովի նայել սովորական բաներին: Դուք կհասկանաք, թե ինչն եք նախկինում սխալ արել, կտեսնեք դրված նպատակներին հասնելու հասարակ ձևերը:

Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր, այդ թվում՝ նույնքան անսպասելի աղբյուրներից: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին, համարյա մոռացված պարտքերը: Նշանի որոշ ներկայացուցիչներ նվեր կստանան իրեր, որոնց մասին վաղուց էին երազում:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դեկտեմբերին ձեզ շատ հետաքրքիր բաներ են սպասվում: Աշխատեք հնին ու սովորական դարձածին չկառչել, պատրաստ եղեք ձեր կյանք նոր բան թողնել: Փոփոխությունները հավանական են կյանքի բոլոր ոլորտներում: Նույնիսկ նրանց, որոնք վաղուց ոչ մի հատուկ բան չեն սպասում, դեկտեմբերը կարող է շատ ուրախացնել:

Բարենպաստ ամիս է ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Դուք կարող եք գլուխ հանել ձեր զգացմունքներից ու ցանկություններից, հասկանալ, թե ինչ եք իրականում ուզում: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան, որ նախկինում կարծրատիպերի, ուրիշների սխալ պատկերացումների գերին էին, և հենց դա էր խանգարում իրենց երջանիկ լինել ու վայելել սիրելի մարդու հետ ներդաշնակ հարաբերությունները:

Աշխատանքի մեջ էլ կգերակշռեն դրական միտումները: Այստեղ, ճիշտ է, ամեն անգամ հեշտ չի լինելու: Բայց ինչքան բարդ լինեն գործերը, որոնցով ստիպված եք լինելու զբաղվել, այնքան մեծ պարգև կստանաք: Չի բացառվում՝ նոր առաջադրանքներ լինեն, ստիպված լինեք ձեզ վրա ավելի մեծ պատասխանատվություն վերցնել: Հավանական է մասնագիտական աճ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամիսը դժվարություններից զուրկ չի լինի, բայց անհաղթահարելի արգելքներ ձեր ճանապարհին չեն առաջանա: Հակառակը՝ կհաջողվի մեռյալ կետից շարժել մասշտաբային գործերը, հաջողությունների հասնել բարդ նախագծերի վրա տարվող աշխատանքի մեջ: Ձեզ պետք կգան և՛ նախկինում ստացած փորձը, և՛ գիտելիքները, և՛ ոտքի վրա նորը սովորելու ունակությունը, և՛ այն տաղանդները, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր կռահում: Օգտակար կլինի նաև ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Դրա շնորհիվ ուժեղ համախոհներ ու օգնականներ ձեռք կբերեք, որոնց վրա կարող եք դժվար պահին հույս դնել:

Կարող է նյարդայնացնել փոքր գործերի մեծ քանակությունը. դրանք ուշադրություն կպահանջեն հենց այն ժամանակ, երբ կնախընտրեիք կենտրոնանալ ավելի նշանակալի բանի վրա: Բարեբախտաբար, դուք արագ կհասկանաք, թե ինչպես է պետք բաշխել ժամանակը, որպեսզի այն ամեն ինչի համար հերիքի և սովորական գրաֆիկը խախտելու կարիք չլինի:

Դեկտեմբերը բարենպաստ է ընկերական շփումների համար: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վաղուց չեք տեսել: Հին կապերը վերականգնելու հնարավորություն կլինի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ոգեշնչող ու հետաքրքիր կլինի դեկտեմբերի սկիզբը: Այդ հատվածը լի կլինի հաջող զուգադիպություններով, անսպասելի իրադարձություններով, հիշարժան հանդիպումներով: Նոր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն, դրա հետ միասին՝ էներգիա, որը անհրաժեշտ կլինի մտածածն իրագործելու համար: Դուք կարող եք ինքնուրույն գործել, կարող եք նաև համախոհներ գտնել: Աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն, իսկ դա նշանակում է, որ հաջողության հավանականությունը մեծ է:

Ավելի ուշ մեկ ուրիշ շրջան կգա՝ ավելի լարված, բայց նույնքան հետաքրքիր: Այդ շրջանը հարմար կլինի շատ կարևոր գործերի համար: Ստիպված եք լինելու արագ մի խնդրից մյուսին անցնել, և դուք հրաշալի գլուխ կհանեք դրանից, ոչին չեք մոռանա ու աչքաթող չեք անի: Հաստատ պետք կգա այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել:

Դեկտեմբերի երկրորդ կեսը հնարավորություն կտա իսկական բեկում մտցնել այն գործերում, որոնք երկար ժամանակ չէիք կարողանում շարժել մեռյալ կետից: Կհաջողվի արագ լուծել բյուրոկրատական հարցերը, ստանալ պետական կամ հասարակական կազմակերպությունների աջակցությունը:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն անգամ հեշտ չի լինի, բայց միշտ հետաքրքիր կլինի: Կարևոր կլինի չհուսահատվելը, լավատեսությունը պահպանելը: Դեկտեմբերի համար արժե ծրագրել այն, ինչ կարող է ուրախացնել ձեզ՝ ոչ մեծ ուղևորություններ, զբոսանքներ գեղատեսիլ վայրերով, հետաքրքիր տնային զբաղմունքներ, հանդիպումներ ընկերների հետ, ընտանեկան տոներ: Նկատի ունեցեք, որ շրջապատողներին կփոխանցվի ձեր տրամադրությունը:

Շատ բաներ պիտի սովորեք: Կարող է թվալ, որ ձեր որոշ գիտելիքներ հնացել են կամ արդեն մակերեսային են. ինչքան շուտ դա խոստովանեք, այնքան հեշտ կլինի հաջողության հասնելը: Դուք պիտի շփվեք ամենատարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ նրանց, որոնց փորձը ձեզ օգտակար կլինի: Վատ մի զգացեք հարցեր տալուց. շրջապատողները հաճախ ուրախ կլինեն պատասխանել դրանց:

Կարող են փոխվել մտերիմների հետ հարաբերությունները: Դուք ավելի անկախ կդառնաք, հաճախ կպաշտպանեք ձեր հետաքրքրություններն այնտեղ, որտեղ մեկ ուրիշ ժամանակ հեշտությամբ զիջումների կգնայիք: Շատ Ջրհոսներ շրջապատողներին կզարմացնեն անսպասելի, պարադոքսալ ու ճիշտ մտահանգումներով: Նոր ծանոթները հմայված կլինեն ձեզանով:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք չշտապել, եթե խոսք գնա ինչ-որ նշանակալի ու կարևոր բանի մասին: Դեկտեմբերն ամենադինամիկ ամիսը չէ: Շատ հարցեր, որոնք ձեզ հանգիստ չեն տալիս, չլուծված կմնան, և դրա հետ ոչինչ անել դեռ չեք կարողանա. պատասխանների համար ստիպված եք լինելու սպասել: Կարող են հետաձգվել համատեղ ծրագրերը: Բայց դուք չեք վշտանա ու արագ կմտածեք, թե ինչով կարող եք լրացնել ազատ ժամանակը:

Փոքրիկ գործերն ու հոգսերը անսպասելի ավելի շատ կլինեն, քան սպասում էիք: Եվ ամենը նրա համար, որ շուրջը շատ կլինեն մարդիկ, որոնք ձեր օգնության կարիքը կունենան և կուզենաք յուրաքանչյուրին աջակցել: Եթե հանկարծ համախոհների կարիք ունենաք, կկարողանաք առանց դժվարության գտնել նրանց: Չի բացառվում, որ նույնիսկ ոչ վաղ անցյալի համախոհները ձեր կողմն անցնեն:

Դեկտեմբերը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հնարավոր է և՛ ընկերական, և՛ սիրային հարաբերությունների սկիզբը: Ձեզ հաճախ կօգնի ինտուիցիան: Հենց նրա հուշումների շնորհիվ կհաջողվի ճիշտ տպավորություն կազմել նոր ծանոթների մասին:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 5386 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3