Դեկտեմբերի 9-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 747 | 21:00 | |
Դեկտեմբերի 9-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 03:01-ից՝ Կշեռքի: Լուսնային 23-րդ օրը ձգվում է 00:00-ից մինչև 00:56-ը, արժե պայքարել վախի դեմ, չի կարելի անգործության մատնվել, չեն խրախուսվում սիրախաղերը: Այսօր մարդու մեջ կարթնանան վեճերի ու արկածախնդրությունների հակումները: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տան կահավորմամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, միս ուտելը, պրովոկացիաներին, վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 00:56-ից, ընտրության, եզրահանգումներ անելու օր է: Ամեն ինչ պետք է կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերն ապագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Այսօր իմունիտետը փորձության կենթարկվի. որքան մաքուր լինեք, այնքան թեթև կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում տրվել պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների և մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Օրվա լավագույն ուտելիքը կաթը, սև հացն ու աղը կլինեն: Երազներ լավ է չտեսնել. միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո: |
|