ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 8-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 885 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 8-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 10:29-ից՝ Ցուլի:

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:49-ը, խելամտության զգացմունքների դեմ տարած հաղթաակի օր է: 12-րդ լուսնային օրը վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը. դրանք միայնության, տառապանքի նշաններ կլինեն: Բարենպաստ է խոստովանություններ լսելը, կարող են իրականանալ երազանքները: Բարեգործություն արեք, նվերներ տվեք, աշխատեք այգում, մարդասեր ու ներողամիտ եղեք, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով զբաղվելը, բարկանալը, վիճելը, լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, շատ ջուր խմեք:

Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 14:49-ից, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, ուտելիք պատրաստելու, տան ու տնտեսության համար իրեր գնելու կամ պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց լավ կազդեն դեղերը, կոսմետիկ միջոցները, երիտասարդացնող պրոցեդուրաները:


Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա սիրո, հնազանդության ժամանակ է: Խորհուրդ է տրվում աշխատել, գործողության մեջ լինել, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ կլինի դիմակներ, դեղին մետաղադրամներ գտնելը, և եթե ժամացույցի սլաքները փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, ճյուղերն ու արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքը պետք է լավ բուրի ու թեթև լինի: Հեղուկ քիչ օգտագործեք: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 885 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5