Դեկտեմբերի 8-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 826 | 21:00 | |
Դեկտեմբերի 8-ը համապատասխանում է լուսնային 23-րդ օրվան: Լուսինը Կույսի նշանի տակ է: Լուսնային 23-րդ օրն արժե պայքարել վախի դեմ, չի կարելի անգործության մատնվել, չեն խրախուսվում սիրախաղերը: Այսօր մարդու մեջ կարթնանան վեճերի ու արկածախնդրությունների հակումները: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տան կահավորմամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, միս ուտելը, պրովոկացիաներին, վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սիրո և հնազանդության ժամանակն է: Խորհուրդ է տրվում անընդհատ գործողության մեջ լինել, աշխատել ծառերի, ցանկապատի հետ, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ է դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը, հագուստը կորցնելը: Լավ է, եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, ճյուղերն ու արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքն այսօր պետք է լավ բուրի և թեթև լինի: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը լավ նշան կլինի: |
|