Դեկտեմբերի 7-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1008 | 21:00 | |
Դեկտեմբերի 7-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է: Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:35-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Այսօր ցանկացած գործ անելիս պետք է զգույշ լինեք: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սպանելը: Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 14:35-ից, խելամտության զգացմունքների դեմ տարած հաղթաակի օր է: 12-րդ լուսնային օրը վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը. դրանք միայնության, տառապանքի նշաններ կլինեն: Բարենպաստ է խոստովանություններ լսելը, կարող են իրականանալ երազանքները: Բարեգործություն արեք, նվերներ տվեք, աշխատեք այգում, մարդասեր ու ներողամիտ եղեք, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով զբաղվելը, բարկանալը, վիճելը, լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, շատ ջուր խմեք: Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների ու ազատության օր է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն անել, ապրել ինտուիցիայով, չխուսափել ամուսնական սիրո դրսևորումներից: Բարենպաստ կլինեն կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակն ու մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, տհաճ հոտերը, եթե քամին ձեռքից ինչ-որ բան քշի-տանի: Նախապատվությունը տվեք ոչ վառ, խամրած գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական կերակուրներին: Երազները կշիռ կունենան, արագ կիրականանան: Լավ նշան կլինի շատ երազներ տեսնելը: |
|