ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 7-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 477 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 7-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 14:48-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:32-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդը իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Բարենպաստ է մետաղի հետ աշխատելը, մարտարվեստով զբաղվելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 12:32-ից, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:

Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների և ազատության ժամանակ է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն կատարել, հետևել ինտուիցիայի հուշումներին, չխուսափել սիրուց: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակն ու մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը, եթե քամին ինչ-որ բան քշի-տանի ձեռքից, անկումները: Նախապատվությունը տվեք ոչ վառ գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական կերակուրներին: Երազները կշիռ կունենան և արագ կիրականանան: Լավ նշան կլինի շատ երազներ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 477 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0