ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 4-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 636 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 4-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:59-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած երազ, ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Խուսափեք մութ վայրեր այցելությունից: Բարենպաստ կլինի պատասխանատու լինելը, ձանձրույթի ու տագնապի դեմ պայքարելը, հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից ու ոսկորից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, սառը ջրի մեջ պահեք ոտքերը:

Լուսնային 30-րդ օրը, որը սկսվում է 08:59-ից ու շարունակվում մինչև 10:42-ը, սիրո, ներողամտության օր է: Վերլուծեք ձեր անցած ճամփան, աշխատեք քավել ձեր մեղքերը: Սա անպիտան բաներից ազատվելու և նոր մակարդակի բարձրանալու ժամանակ է: Շան հաչոցը նշան կլինի, որ ընթացիկ ամսվա ընթացքում սխալ եք գործել: Օրը բարենպաստ չի լինի գործնական հարաբերությունների տեսանկյունից: Արժե ավարտին հասցնել գործերը, մարդկանց ուրախություն պարգևել, մարել պարտքերը, մաքրել տունը: Ուտելիքը պետք է թեթև լինի: Անբարենպաստ է ագրեսիա ցուցաբերելը, հոտավետ նյութերի հետ աշխատելը:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 10:42-ից մինչև 24:00-ն, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ արժե խուսափել ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր անել: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը, պարզապես հոսանքով լողալը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլ, շատ կծու ու տաք սնունդ օգտագործելուց: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդը կառողջանա:

Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա զղջալու, սխալներն ուղղելու ժամանակ է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները, չափավոր լինել: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ ու ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն եղունգը կամ ատամը կոտրելը, քորը, մատանին կամ մատանու վրայի քարը կորցնելը, ժամերի կանգ առնելը: Օրվա գույնը կանաչն է: Բացասական կլինեն սևը, նարնջագույնը: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին: Կշիռ կունենան այն երազները, որոնք առավոտյան կտեսնեք: Երազում մեռած նախնիներին կամ սրբերին տեսնելն օգնության, պաշտպանության նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 636 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0