Դեկտեմբերի 3-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 754 | 21:00 | |
Դեկտեմբերի 3-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է: Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:20-ը, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Տպավորություն կստեղծվի, որ ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից, գաղտնի խոչընդոտներ առաջ կգան: Հրաժարվեք պատրանքներից ու ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության, վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելը, շատ ծխելը, մարդկանց կամ իրադարձությունները պիտակավորելը, ծրագրելը: Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 18:20-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, մտքի մթագնման տեսանկյուններից: Ինչ-որ մեղքի մեջ խճճվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար: Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա թեթև և ուրախ օր է: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, կերակուր պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներ անելը ցանկալի չէ: Օրը լավն է դատական բողոքարկումների ու դատական որոշումների համար: Առողջությունն ամրապնդելու, բուժվելու ժամանակն է: Խորհուրդ չի տրվում մազերը կտրել: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Լավ նշաններ կլինի ծիածանը, իսկ տան մոտ մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն ուշացումները, մազերի թափվելը: Նախապատվությունը տվեք խիստ ու մուգ գույներին: Օրվա թվերն են՝ 18, 36: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին, կաթնամթերքին, խորհուրդ է տրվում հաճախ ու քիչ-քիչ ուտել: |
|