ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 31-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 769 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 31-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 21:58-ից՝ Առյուծի:

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:16-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով և հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ կլինի միապաղաղ ու ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 17:16-ից, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ փորձում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, հրաժարվել պատրանքներից, ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելն ու շատ ծխելը, մարդկանց ու երևույթները պիտակավորելը:


Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա օրենքին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, կարգուկանոն ու մաքրություն հաստատել տանը, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, համաձայնություններ կնքել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ափսեի, հայելու կոտրվելը, ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Սննդի հարցում նախապատվությունը տվեք հում, աղի, դառը, կծու ուտեստներին, հեղուկ քիչ օգտագործեք: Միսն էլ խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն և մոտ օրերս կիրականանան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 769 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1